
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՆԵՐԻ ԿՏՐՈՒԿ ԱՃ ՉԻ ԿԱՆԽԱՏԵՍՎՈՒՄ
Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումների համաձայն` 2008 թ-ի համեմատ Հայաստանում գնաճն այս տարի կկազմի 3 տոկոս: Նախորդ տարվա դեկտեմբեր ամսի համեմատ այդ ցուցանիշը կկազմի 3.5 տոկոս: Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Նինկե Օմեսն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ Հայաստանում գնաճը ցածր մակարդակի վրա է, ավելի ցածր, քան կանխատեսում էին իրենք:
«Բոլորը կարծում էին, որ դրամի արժեզրկումից հետո Հայաստանում բարձր գնաճ կլինի: Սակայն սպասումները չարդարացան: Պատճառներից մեկն էլ այն է, որ ճգնաժամի պատճառով եւ ներքին, եւ արտաքին շուկայում պահանջարկի նվազում է տեղի ունեցել»,- ասաց Ն.Օմեսը: