LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐՆ ԱՃՈՒՄ ԵՆ 26/06/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ` հունիսի 25-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչրսների գները աճել են:
Սակարկությունների ընթացքում ամենամեծ աճը ցույց են տվել կապարի, ցինկի և պղնձի գները: Կապարի գինն աճել է 3.61% և կազմել 1720 դոլար, ցինկի գինն աճել է 2.71%-ով և կազմել 1609.5 դոլար, իսկ պղնձի գինն աճել է 2.43%-ով և կազմել 5035 դոլար:
1%-ից ավել աճել են ալյումինի և նիկելի գները: Ալյումինի գինն աճել է 1.75%-ով և կազմել 1655 դոլար, իսկ նիկելի գինն աճել է 1.54%-ով և կազմել 15460 դոլար:
Առևտրային շրջանի արդյունքում ամենափոքր աճը արձանագրել է անագի գինը` 0.34%, և կազմել 14750 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: