Տնտեսական

USD BUY - 383.50+0.50 USD SELL - 385.00+0.00
EUR BUY - 446.00-1.00 EUR SELL - 455.00-1.00
OIL:  BRENT - 69.31+1.72 WTI - 67.64+1.90
COMEX:  GOLD - 3341.70+0.66 SILVER - 37.01+0.08
COMEX:  PLATINUM - 1379.80-0.09
LME:  ALUMINIUM - 2573.50-0.64 COPPER - 9829.50-0.35
LME:  NICKEL - 15177.00-0.74 TIN - 33284.00-1.24
LME:  LEAD - 2036.50-1.07 ZINC - 2684.50-1.45
FOREX:  USD/JPY - 146.01+0.69 EUR/GBP - 1.1747-0.03
FOREX:  EUR/USD - 1.1747-0.03 GBP/USD - 1.3631+0.12
STOCKS RUS:  RTSI - 1102.97-1.48
STOCKS US: DOW JONES - 44406.36-0.94 NASDAQ - 20412.52-0.92
STOCKS US: S&P 500 - 6229.98-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 39688.81+0.26 TOPIX - 2816.54+0.17
STOCKS CHINA:  HANG SENG - 24148.07+1.09 SSEC - 3497.48+0.70
STOCKS EUR:  FTSE100 - 8806.53-0.19 CAC40 - 7723.47+0.35
STOCKS EUR:  DAX - 24073.67+1.20
08/07/2025  CBA:  USD - 384.19+0.08 GBP - 521.65-0.74
08/07/2025  CBA:  EURO - 450.58+0.13
08/07/2025  CBA:  GOLD - 40951-196 SILVER - 447.7-7.81
ՏԱԹԵՎԸ ԴԱՐՁԱՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ
26/06/2009 15:00
Կիսվել

ՏԱԹԵՎԸ ԴԱՐՁԱՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

Այսօր Սյունիքի մարզում տեղի ունեցած արտագնա նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սյունիքի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին, որի հիմք են հանդիսացել ՀՀ մշակույթի նախարարության եւ մարզպետարանի իրականացրած ուսումնասիրություններն ու վերլուծությունները, մշակութային կազմակերպություններից, ինքնակառավարման մարմիններից ստացված դիմումները եւ առաջարկները։ «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան գործադիրը որոշել է «Տաթեւ» վանական համալիրը եւ հարակից Խոտ, Շինուհայր, Հալիձոր, Տաթեւ, Սվարանց, Տանձատափ, Աղվանի եւ Բարձրավան համայնքները հայտարարել զբոսաշրջային կենտրոն` անվանելով «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոն, հաստատել «Տաթեւ» զբոսաշրջային կենտրոնի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները եւ գերակա խնդիրները։ Որոշման մյուս կետերով հանձնարարվել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջոցով վեցամսյա ժամկետում ապահովել նորաստեղծ կենտրոնի զարգացման ծրագրի մշակումը` այդ գործին մասնակից դարձնելով շահագրգիռ բոլոր կողմերին, ինչպես նաեւ միջազգային փորձագետներին։ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել Հալիձորի գյուղական համայնքի քաղաքացիների սեփականությունը հանդիսացող հողամասերի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու եւ հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ «Տաթեւի վանական համալիրի վերակառուցման ծրագրի» շրջանակում իրականացվելու են ճոպանուղու եւ հյուրանոցային համալիրի կառուցման լայնածավալ աշխատանքներ, որոնց նպատակն է ապահովել զբոսաշրջության հետագա զարգացումը։

AMP
08/07/2025
դրամ
Դոլար (USD)
384.19
+0.08
Եվրո (EUR)
450.58
+0.13
Ռուբլի (RUR)
4.9041
+0.0203
Լարի (GEL)
141.45
+0.07
40951
-196
Արծաթ
447.7
-7.81