COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆՆ ԱՃԵԼ Է 27/06/09
Այսօր գիշեր Նյու-Յորքի NYMEX բորսայի COMEX բորսայական հարթակում տեղի ունեցած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների աճ:
Ոսկու գինը օգոստոսյան ֆյուչրսների համար աճել է 0.2%-ով և կազմել 941 դոլար: Արծաթի գինը հուլիսյան ֆյուչրսների համար աճել է 0.9%-ով և կազմել 14.13 դոլար: Պլատինի գինը հուլիս ամսվա ֆյուչրսային պայմանագրերի համար աճել է 1%-ով և կազմել 1203 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):