ՃԱՊՈՆԱԿԱՆ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԳՐԱՆՑԵԼ ԵՆ ԱՆԿՈՒՄ 29/06/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսը կրճատվել է 0.95%-ով և կազմել 9783.47 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսը գրանցել է 1,2% անկում և սահմանվել 915,32 կետ: Առևտրային շրջանների արդյունքներով առավելագույն անկում գրանցել են նավթային ոլորտում գործող ընկերությունների արժեթղթերի գները: Նշենք նաև, որ ներդրողների որոշումների վրա էական ազդեցություն է թողել նաև Daiwa Securities Group Inc խոշոր բրոկերային ընկերության այն հայտարարությունը, որ ընկերությունը մտադիր է թողարկել 2,5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ լրացուցիչ արժեթղթեր: