ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՈՒԼԻՍԻ 14-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ AMGN60147141 ԹՈՂԱՐԿՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009թ. հուլիսի 14-ին բանկում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության AMGN60147141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ծավալը 1 000 000 000 դրամ: Արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը սահմանված է 12.50%: Վճարման պարբերականությունը կիսամյակային է: Պարտատոմսերի ձեռք բերման նվազագույն ծավալը սահմանվում է 10 000դրամ, քայլը` 1000 դրամ: Աճուրդը կսկսվի ժամը 10:30-ին: Աճուրդին կարող են մասնակցել գործակալները: