ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՈՒԼԻՍԻ 2-ԻՆ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ
ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 2-ին` ժամը 11:00-ին, նախարարությունում տեղի կունենա աուդիտորների որակավարման նպատակով մասնագիտացված կառույցի հավատարմագրման հանձնաժողովի նիստ: Նիստի ընթացքում կքննարկվի «Հայաստանի հաշվապահների և աուդիտորների ասոցիացիա» հասարակական կազմակերպության կողմից ներկայացված փաստաթղթերի ՀՀ օրենսդրությանը համապատասխանության հարցը: