
ՃԱՊՈՆԱԿԱՆ NIKKEI ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է 1,79%-ՈՎ 30/06/09
Այսօր ճապոնական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով Nikkei ինդեքսն աճել է 1,79%-ով և կազմել 9958,44 կետ, իսկ լայն սպառման շուկաների Topix ինդեքսն աճել է 1,60%-ով և սահմանվել 929,76 կետ: Ինդեքսների աճը պայմանավորված է համաշխարհային շուկայում նավթի գների բարձրացմամբ, ինչպես նաև ազգային արժույթի փոխանակային կուրսի կայունությամբ: Նշենք նաև, որ այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում Nikkei ինդեքսն ապահովել է 23% աճ: