2009Թ. ՀՈՒՆՎԱՐ-ԱՊՐԻԼ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՃԵԼ ԵՆ ՄԻԱՅՆ ԵԿԱՄՏԱՀԱՐԿԻ ԳԾՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ
2009թ. հուվար-ապրիլ ամիսների ընթացքում պետական բյուջե հավաքագրված հարկային եկամուտների ընդհանուր ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 14%-ով և կազմել 116 953,3 մլն ՀՀ դրամ, ընդ որում ԱԱՀ-ի գծով հարկային եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 33,9%-ով և կազմել 21841,7 մլն ՀՀ դրամ, շահութահարկի գծով եկամուտները կրճատվել են 5,3%-ով և կազմել 29828,8 մլն ՀՀ դրամ, ակցիզային հարկի գծով պետական բյուջե մուտքագրված եկամուտները կրճատվել են 55,2%-ով և կազմել 1674,4 մլն ՀՀ դրամ, եկամտահարկի գծով եկամուտներն աճել են 10,6%-ով և կազմել 16276,8 մլն ՀՀ դրամ, իսկ սոցիալական ապահովության վճարների ընդհանուր ծավալը կրճատվել է 3.3%-ով և կազմել 30053,9 մլն ՀՀ դրամ: