ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 01/07/09
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` հուլիսի 1-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 4 գործարք:
Երեք գործարք. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» ԲԲԸ (ARBKB2, Bbond) 10 000 դրամ անվանական արժեքով 411 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 9 855 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 4 050 405 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 12.5131%:
Մեկ գործարք. «ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (EMXGB1, Bbond) 10 000 դրամ անվանական արժեքով 135 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 10 025.85 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 1 383 568 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 11.5000%: