ՀԾԿՀ – ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐՆ ԱՆՀԻՄՆ ԵՆ
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ժխտում է վերահսկիչ պալատի կողմից իրենց հասցեագրված խախտումները` կտրականապես մերժելով հնչեցված անհիմն գնահատականները եւ մեղադրանքները: Հանձնաժողովն իր խորը մտահոգություն է հայտնել զանգվածային լրատվամիջոցներով տարածված` հունիսի 30-ին ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի նիստի ընթացքում հանձնաժողովում իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ հնչեցված մեկնաբանությունների եւ մեղադրանքների կապակցությամբ:
Հանձնաժողովը հայտարարում է, որ օրերս պաշտոնական հաղորդագրություն կհրապարակի` նպատակ ունենալով հավաստի տվյալներ ներկայացնել հանրությանը վերահսկիչ պալատի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ: