COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ԱՃԵԼ Է 02/07/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում ոսկու գինը աճել է: Սույն աճը կապված է ԱՄՆ մասնավոր հատվածում արձանագրված գործազրկության աճի մասին հրապարակված ցուցանիշների հետ, որի հետևանքով ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է, իսկ դա իր հերթին բերել է ոսկու գնի թանկացմանը:
Ոսկու գինը օգոստոսյան ֆյուչրսների համար աճել է 1.5%-ով և կազմել 941.3 դոլար: Արծաթի գինը սեպտեմբերյան ֆյուչրսների համար աճել է 1.6%-ով և կազմել 13.74 դոլար, իսկ պլատինի հոկտեմբերյան ֆյուչրսների գինը աճել է 1.7%-ով և կազմել 1205.1 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):