ԱՊՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՆԱՃԻ ԱՌԱՎԵԼ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿ ԳՐԱՆՑՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում նախորդ ամսվա համեմատ սպառողական գների ինդեքսը Հայաստանում կազմել է 101,6%, և այս ցուցանիշով Հայաստանն ԱՊՀ երկրների շարքում առաջինն է: Հաշվետու ամսվա ընթացքում գնաճ գրանցվել է ԱՊՀ բոլոր երկրներում, մասնավորապես Վրաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 101,2%, Ռուսաստանում` 100,6%, Ուկրաինայում` 100,5%, Բելոռուսում` 100,3%, Ղազախստանում` 100,7%: Նշենք, որ հաշվետու ամսվա ընթացքում եվրոպական մի շարք երկրներում գրանցվել է սղաճ, մասնավորապես Բելգիայում (0,1%), Գերմաիայում (0,1%), Իռլանդիայում (0,4%), Լատվիայում (0,4%) և Լիտվիայում (0,2%): Նշենք նաև, որ ԱՄՆ-ում սպառողական գների ինդեքսը կազմել է 100,3%, Կանադայում` 100,7%, Ֆրանսիայում` 100,1%: