ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՐԿՆԱԿԻ ՀԱՐԿՈՒՄԸ ԿՎԵՐԱՆԱ
Համաձայն «ՀՀ միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի ՀՀ կառավարությունը, այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում, որոշել է հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների եւ գույքի կրկնակի հարկումը բացառելու եւ հարկերի վճարումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնագրի կնքումը հնարավորություն կտա երկու պետությունների միջեւ զարգացնել ապրանքների եւ ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը։