Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 423.50-1.00
OIL:  BRENT - 95.45+4.67 WTI - 90.70+4.63
COMEX:  GOLD - 4292.20-3.13 SILVER - 63.36-4.54
COMEX:  PLATINUM - 1732.00-4.17
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 160.2+0.26 EUR/GBP - 1.1577-0.25
FOREX:  EUR/USD - 1.1577-0.25 GBP/USD - 1.3501-0.30
STOCKS RUS:  RTSI - 794.27-0.05
STOCKS US: DOW JONES - 52766.88-0.79 NASDAQ - 26099.77-1.03
STOCKS US: S&P 500 - 7631.47-0.71
STOCKS JAPAN:  NIKKEI - 66215.34-0.15 TOPIX - 4181.86+0.62
STOCKS CHINA:  HANG SENG - 25329.73-0.93 SSEC - 3979.89-0.16
STOCKS EUR:  FTSE100 - 10789.28-0.32 CAC40 - 8301.85-0.39
STOCKS EUR:  DAX - 25970.11-1.10
01/09/2026  CBA:  USD - 364.26-0.21 GBP - 492.92-0.57
01/09/2026  CBA:  EURO - 422.18-0.53
01/09/2026  CBA:  GOLD - 53435-31 SILVER - 822.83-0.48
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ-ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ԲԻԼԼԻՆԳԻ ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱ
02/07/2009 17:48
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԿԱՆԽԱՎՃԱՐԱՅԻՆ-ՀԵՏՎՃԱՐԱՅԻՆ ԲԻԼԼԻՆԳԻ ԿՈՆՎԵՐԳԵՆՑԻԱ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, «ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկությունը, և ESKADENIA Software ընկերությունը` բիլլինգի և CRM-ի (Customer Relationship Management) ծրագրային ապահովման առաջատար մատակարարը, հայտարարում են, որ այսօրվանից ՎիվաՍել-ՄՏՍ-ը սկսում է ESKADENIA® BCRM-ի նորագույն տարբերակի գործարկումը, որն ամբողջովին համատեղելի է Ericsson-ի Գանձումների համակարգի հետ:

ESKADENIA® BCRM-ի ինտեգրումը Ericsson-ի Գանձումների համակարգին թույլ է տալիս կանխավճարայինի-հետվճարայինի կոնվերգենցիայի հնարավորություն բոլոր ձայնային, տվյալների փոխանցման և կոնտենտ ծառայությունների համար: Սա բիլլինգի ամբողջական կոնվերգենցիայի առաջին փուլն է, որը թույլ կտա հետվճարային բաժանորդներին օգտվել կանխավճարային բաժանորդների համար նախատեսված ծառայությունների հնարավորություններից: Այդ հնարավորությունները ներառում են ընթացիկ հաշվեկշռի հարցումը, օնլայն ռեժիմով պարտքերի վերահսկումը, նոր նորարարական ծառայությունները, օնլայն ռեժիմով վճարումների կատարումը և այլն:

Ինչ վերաբերվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գործառնություններին, բիլլինգի կոնվերգենցիան կնպաստի նվազագույն ժամանակահատվածում բարդ ապրանքատեսակների և ծառայությունների` բոլոր հետվճարային և կանխավճարային բաժանորդների համար միասնական տվյալների բազայով շուկա ներմուծմանը, ինչը թույլ կտա թողարկել շուկայի տարբեր սեգմենտների համար նախատեսված` տարբերակված կոմպլեքս ծառայությունների փաթեթներ:

«Բիլլինգի կոնվերգենցիան հաճախորդներին ավելի մեծ ճկունության հնարավորություն է ընձեռում, ինչպիսիք են նորարական գնային սխեմաները, կոմպլեքս ծառայությունների փաթեթները և վճարումների մի շարք տարբերակները` բոլոր ձայնային և հաջորդ սերնդի ծառայությունների համար», – հայտարարեց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Միասնական բիլլինգ համակարգի թողարկման շնորհիվ ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր տեխնոլոգիական հնարավորությունների առումով շուկայի առաջատարն է: Բաժանորդների գոհունակությունը և հայաստանյան շուկայում նորամուծությունները մեր ընկերության շարժիչ ուժն ու փաստացի հիմնարար արժեքներն են»:

«Այսպիսի մրցունակ և զարգացող շուկայում օպերատորի հաջողությունն ավելի շատ պայմանավորված է դեպի հաճախորդը, քան դեպի տեխնոլոգիաները կողմնորոշումով»,-ասաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի Տեղեկատվական համակարգերի հարչության պետ Միշել Սակրը: «ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուժը պայմանավորված է իր` ժամանակին համընթաց զարգացումով, ինչն էլ ընկերությանն ապահովում է շահույթ և կայունություն»:

«ESKADENIA-ի Բիլլինգ և CRM համակարգի կոնվերգենցիան մանրամասն հետազոտության, զարգացմանն ուղված ջանքերի, շուկայի և կարևոր հաճախորդների պահանջների բավարարման վերաբերյալ ուսումնասիրության արդյունք է: Երկար ժամանակ է, ինչ համագործակցում ենք ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ և շատ ուրախ ենք ընկերությանը տրամադրել այնպիսի լուծումներ, որոնք բավարարում են մեր առաջատար և պրոֆեսիոնալ գործընկերոջ շուկայի պահանջները»,- ասաց ESKADENIA Ծրագրային ապահովման Տնօրեն Նաել Սալահը:

01/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.26
-0.21
Եվրո (EUR)
422.18
-0.53
Ռուբլի (RUR)
4.2019
-0.0121
Լարի (GEL)
138.9
-0.48
53435
-31
Արծաթ
822.83
-0.48