Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ՀՀ ՀՆԱ-Ի ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ  ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 2011-ԻՆ ԿՀԱՍՆԻ 45%-Ի
03/07/2009 13:02
Կիսվել

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿ – ՀՀ ՀՆԱ-Ի ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՊԱՐՏՔԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ 2011-ԻՆ ԿՀԱՍՆԻ 45%-Ի

Համաշխարհային բանկի մասնագետները կարծում են, որ Հայաստանն արտաքին պարտքը մարելու հարցում խնդիրների առաջ չի կանգնի: Այսօր հրավիրած ասուլիսում Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը նշեց, որ վերջին ժամանակահատվածում միջազգային կառույցների կողմից Հայաստանին հատկացվող վարկերը «բավականին գրավիչ պայմաններով են»: Նա միաժամանակ չժխտեց, որ վարկային մեծ միջոցներ ներգրավելով` Հայաստանի արտաքին պարտքի ծավալը կտրուկ կավելանա: Եթե նախորդ տարի երկրում ՀՆԱ-արտաքին պարտք հարաբերակցությունը կազմում էր 13 տոկոս, ապա 2011 թ-ին այդ ցուցանիշը կհասնի 45 տոկոսի:

Ա.Վարուդակիսը միաժամանակ նշեց, որ պարտքի այս ցուցանիշը բավականին բարձր է հավաքագրվող հարկային եկամուտների նկատմամբ. Հայաստանում հարկային եկամուտները ՀՆԱ-ի 16 տոկոսն են կազմում: ՀԲ-ն ակնկալում է, որ Հայաստանի տնտեսության վերականգնմանը զուգահեռ արտաքին պարտքեր-ՀՆԱ հարաբերակցությունը աստիճանաբար կնվազի եւ կկազմի 30 տոկոս: Սակայն, միաժամանակ, պետք է կրկնապատկել ջանքերը հարկային եկամուտների հավաքագրման ուղղությամբ: Բացի այդ, ըստ Ա.Վարուդակիսի, երկրում պետք է մրցակցություն ապահովվի, ինչը թույլ կտա զարգացնել տնտեսությունը:

Ա.Վարուդակիսի խոսքով` Հայաստանը պետք է իր տնտեսությունը զարգացնի ոչ թե հիմնականում շինարարության ոլորտի զարգացմամբ, այլ` արտահանման ցուցանիշների ավելացմամբ: Համաշխարհային բանկը Հայաստանին կաջակցի նաեւ այս հարցերում:

 

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69