Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ
03/07/2009 17:25
Կիսվել

ԿՈՆՎԵՐՍ ԲԱՆԿ – ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹ

«Կոնվերս բանկից» տեղեկացնում են, որ համաձայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 1-ին կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 29.06.04թ. թիվ 162-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում գործող առևտրային բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կարգի պահանջների.

«Կոնվերս բանկ» ՓԲԸ-ն հայտարարում է Արտաքին աուդիտ իրականացնող անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության բաց մրցույթ, այսուհետ` Մրցույթ` 2009թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվության ստուգաքննում (աուդիտ) իրականացնելու նպատակով:

Մրցույթն անցկացվելու է ՀՀ քաղաք Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում: Մրցույթի հայտերը «Կոնվերս բանկ» ՓԲԸ պետք է ներկայացվեն մինչև 2009թ-ի օգոստոսի 6-ը, ժամը` 16:00, առձեռն կամ փոստային ծառայության միջոցով, կնքված ծրարներով` մեկական բնօրինակ և կրկնօրինակ: Մրցույթի հայտերով ներկայացվող տեղեկությունները և փաստաթղթերը պետք է լինեն հայերեն և/կամ անգլերեն, իսկ օտարերկրյա մասնակիցները կարող են փաստաթղթերը ներկայացնել անգլերեն լեզվով: Մրցութի հայտերը ներկայացվում են սոսնձված, կնքված և լիազոր անձի կողմից ստորագրված երկու ծրարներով: Բնօրինակի և կրկնօրինակի վրա գրվում են համապատասխանաբար «Բնօրինակ» «Կրկնօրինակ» բառերը, միաժամանակ, ծրարի վրա պետք է կատարվեն Մրցույթին մասնակցելու հայտի ներկայացման վայրի հասցեն, Մրցույթի անվանումը, «Մրցույթի պայմաններ» և «Չբացել մինչև մրցույթի հայտերի բացման նիստը« գրառումներ, մասնակցի անվանումը, գտնվելու վայրը, հեռախոսահամարը կամ կապի այլ միջոցները:

Մրցույթին կարող են մասնակցել այն աուդիտորական կազմակերպությունները, որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին`

  • առնվազն 3 տարվա աուդիտորական աշխատանքի փորձ,
  • ՀՀ տարածքում գործող բանկերում աուդիտի անցկացման փորձ,
  • Աուդիտի աշխատանքներին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակ և աշխատանքային փորձ,

Այլ երկրներում գործող աուդիտորական կազմակերպությունների ընտրության պայմաններն են`

  • միջազգային ճանաչում,
  • եկամտաբերության մակարդակ,
  • պատկանելիությունը միջազգային ճանաչում ունեցող առաջին տասը աուդիտորական կազմակերպությունների շարքին,
  • անցումային տնտեսությամբ երկրներում աուդիտի անցկացման փորձ

Մրցույթի մասնակիցները պետք է ներկայացնեն տեղեկատվություն`

  • Բանկի կողմից հաստատված «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության վերաբերյալ ընթացակարգով» սահմանված փաստաթղթերը,
  • աուդիտի աշխատանքերին մասնակցող աշխատակիցների որակավորման մակարդակի և աշխատանքային փորձի մասին (որակավորման համապատասխան սերտիֆիկատների պատճենները),
  • աուդիտի իրականացման մեթոդների, ծավալների և մոտավոր ծրարի մասին` ըստ ցուցադրական նյութերի,
  • աուդիտի աշխատանքային արժեքը (յուրաքանչյուր կետերում ներկայացվող աշխատանքների փուլերի և տեսակների համար առանձին-առանձին)` ներառյալ բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը,
  • լրացուցիչ տեղեկություններ` ըստ անհրաժեշտության:

Բանկը մինչև Մրցույթի հաղթողին ճանաչելու օրը, անհրաժեշտության դեպքում, կարող է պահանջել հրապարակային մրցույթի մասնակիցներից ներկայացնել լրացուցիչ տեղեկություններ և փաստաթղթեր:

Աուդիտի աշխատանքները պարունակում են.

  1. 2009թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվությունների /Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների/-ի պահանջներին համապատասխան /Աուդիտորական եզրակացությունը և «Նամակ ղեկավարությանը« փաստաթղթերը:
  2. 2009թ-ի 3 եռամսյակների ֆինանսական հաշվետվության ստուգաքննման /աուդիտի/ աշխատանքները պետք է սկսվեն հոկտեմբերի 15-ից ոչ ուշ: 2009թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվության ստուաքննման /աուդիտի/ աշխատանքները պետք է սկսվեն դեկտեմբերի 15-ից ոչ ուշ:
  3. 2009թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվության Աուդիտորական եզրակացությանը և «Նամակ ղեկավարությանը» փաստաթղթերը պետք է ներկայացվեն ոչ ուշ, քան հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 5-ը:
  4. 2009թ-ի տարեկան ֆինանսական հաշվետվություն /Հաշվապահական Հաշվառման Միջազգային Ստանդարտների/-ի պահանջներին համապատասխան/ Աուդիտորական եզրակացությունը և «Նամակ ղեկավարությանը« փաստաթղթերը պետք է կազմվեն հայերեն և անգլերեն լեզուներով: Ընդ որում` երկու լեզուներով կազմված փաստաթղթերն էլ պետք է ունենան միևնույն իրավական ուժը:
  5. Աուդիտն առնվազն պետք է ընդգրկի.
    ա/ բանկի հաշվապահական հաշվառման վարման արժանահավատության ստուգում,
    բ/ բանկի ֆինանսական և ներդրումային գործունեությունը ՀՀ Բանկային օրենսդրության և ենթաօրենսդրական ակտերի հետ համապատասխանության ստուգում,
    գ/ Բանկում գործառնական ռիսկի մակարդակի վերլուծությունը:
  6. Աուդիտը կարող է  ընդգրկել նաև.
    ա/ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը` առկա վիճակը, թերությունները, զարգացման կոնկրետ առաջարկությունները,
    բ/ Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների արժանահավատության ստուգումը,
    գ/ Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության ներդրման, կիրառման և արդյունավետության մակարդակի գնահատում:
  7. Աուդիտի աշխատանքներում ընդգրկված աշխատակիցների առնվազն 30%-ը պետք է ունենան միջազգային որակավորում և/կամ բանկերում աուդիտի անցկացման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
    Մրցույթի հաղթող կճանաչվի աուդիտի անցկացման լավագույն մեթոդական, տեխնիկական, ֆինանսական և կազմակերպական պայմաններ առաջարկած մասնակիցը:
  8. աուդիտի իրականացման առավելագույն արժեքը կազմում է 12,0 մլն դրամ գումար` առանց ԱԱՀ:

Մրցութային հայտերը բացվելու են բանկի «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության վերաբերյալ ընթացակարգով» սահմանված գործառնությունների իրականացման համար ստեղծված հանձնաժողովի /այնուհետև` Հանձնաժողով/ հատուկ նիստում` 2009թ-ի օգոստոսի 9-ին, ժամը` 16:00, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում: Հրապարակային մրցույթում բացվող ծրարների բոլոր թերթերը պարտադիր ստորագրվում են Բանկի Հանձնաժողովի նախագահի կողմից: Մրցութային հայտեր ներկայացրած անձինք (ներկայացուցիչները) կարող են ներկա գտնվել մրցութային հայտերի բացման Բանկի Հանձնաժողովի նիստին: Հաղթող ճանաչված աուդիտորական կազմակերպության հետ պայմանագիրը կկնքվի մինչև 2009թ. օգոստոսի 31-ը:

Մրցութային հայտեր ներկայացրած անձինք կարող են անվճար ստանալ «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի կողմից «Անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության» կանոնակարգի պատճենը, ինչպես նաև ծանոթանալ դրան ք. Երևան, Վ. Սարգսյան 26/1 հասցեում: Վերոհիշյալ կանոնակարգի էլեկտրոնային տարբերակը առկա է նաև Բանկի ինտերնետի պաշտոնական կայքում: Բանկը հրապարակային ծանուցման փոփոխության դեպքում չի կրում մասնակիցների կրած իրական վնասների ռիսկը:

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել` Ֆինանսական դիտարկումների և Վերահսկողության վարչության պետ` Զ. Ռաֆայելովին:

AMP
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56