ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՏԱՐԺՈՒՅԹԻ ՆԵՐԲԱՆԿԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ ՎԱՃԱՌՎԵԼ Է 59.5 ՄԻԼԻՈՆ ԱՄՆ ԴՈԼԱՐ 03/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հունիսի 29-ից հուլիսի 3-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 55.059.176 ԱՄՆ դոլար` 359.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 59.582.866 ԱՄՆ դոլար` 360.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 5.400.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 361.31 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: