
ՏՄՊՊՀ – ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ 60-ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼ Է ԱՇՈՏ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանն այսօր ծննդյան 60-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից պարգեւատրվել է Վարչապետի հուշամեդալով` պետական կառավարման բնագավառում երկարամյա բարեխիղճ ու անբասիր աշխատանքային գործունեության համար:
Հանձնաժողովի նախագահ Ա. Շահնազարյանը ծննդյան տարեդարձի կապակցությամբ այսօր նաեւ մի շարք շնորհավորական ուղերձներ է ստացել ԱՊՀ և հայաստան իր գործընկերներից:
ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության ղեկավար Ի. Արտեմեւի ուղերձում նշված է. «Ձեր կենսափորձը, գիտելիքները եւ անսպառ էներգիան Ձեզ թույլ են տվել ոչ միայն հասնել նկատելի հաջողությունների, այլ նաեւ իրավամբ վայելել ընկերների, գործընկերների եւ մտերիմների հարգանքը: Վստահություն եմ հայտնում, որ այդ բոլոր հատկանիշները, ինչպես նաեւ Ձեր պրոֆեսիոնալիզմն ու պատասխանատվության զգացումը, դրված նպատակին հասնելու համառությունը ապագա հաջողությունների եւ նոր հաղթանակների հուսալի երաշխիք են հանդիսանում»:
Իր շնորհավորական ուղերձում ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) քարտուղար Ա. Ուսանովը նշել է. «Հարգելի Աշոտ Սուրենի, այս փառավոր տարեդարձի կապակցությամբ թույլ տվեք մաղթել Ձեզ ակտիվ երկարակեցություն, ամուր առողջություն, անձնական երջանկություն եւ բարեկեցություն»:
Շնորհավորելով Ա. Շահնազարյանին, Հանձնաժողովի աշխատակիցները նրան մաղթել են քաջ առողջություն, հաջողություն եւ նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության ընթացքում: