ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ ԲԱՆԿ – ԲԱՆԿՈՒՄ ԿՐՃԱՏՈՒՄՆԵՐ ՉԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ
«ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ն առաջիկայում աշխատակիցների թվի կրճատում չի նախատեսում: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացրեց բանկի գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ալեքսանդր Ավետիսյանը` միաժամանակ նշելով, որ իրենք չեն կարող մեկնաբանել Ռուսաստանում այդ ուղղությամբ հնչեցված հայտարարությունները:
Հիշեցնենք, որ բոլորվին վերջերս ՎՏԲ բանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի ընթացքում բանկի ֆինանսական տնօրեն Նիկոլայ Ցեխոմսկին հայտնել էր, որ բանկն իր ծախսերը կրճատելու նպատակով պատրաստվում է աշխատանքից ազատել հազարավոր աշխատակիցների: Կրճատումները հիմնականում պետք է իրականացվեն «ՎՏԲ 24» դուստր բանկում: