Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.50
EUR BUY - 402.00+0.50 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 105.20+0.81 WTI - 97.14+3.25
COMEX:  GOLD - 4147.70+1.54 SILVER - 56.84+2.32
COMEX:  PLATINUM - 1650.60+2.39
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.98+0.22 EUR/GBP - 1.1213-0.10
FOREX:  EUR/USD - 1.1213-0.10 GBP/USD - 1.328+0.23
STOCKS RUS:  RTSI - 902.09-0.38
STOCKS US: DOW JONES - 52177.69+1.08 NASDAQ - 26713.03+0.08
STOCKS US: S&P 500 - 7744.06+0.33
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10840.35+1.08 CAC40 - 7934.70+0.78
STOCKS EUR:  DAX - 25382.62+0.33
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
ՃԳՆԱԺԱՄ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ ԵՆ
03/07/2009 18:26
Կիսվել

ՃԳՆԱԺԱՄ – ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՏՐՈՒԿ ՆՎԱԶԵԼ ԵՆ

Հայաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալները նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին կիսամյակում էականորեն նվազել են: «Բիզնես 24»-ի անցկացրած դիտարկումներով հիմնական պատճառը համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված` հայաստանյան բանկերի կողմից ավտովարկավորման գործընթացի սառեցումն է կամ էլ տրամադրվող վարկերի տոկոսադրույքների բարձրացումը:

«Գլոբալ Մոթրս» («Լադա»-ի ներկայացուցիչը) ընկերության վաճառքի բաժնի մենեջեր Արմեն Գեւորգյանի տեղեկացմամբ` իրենց վաճառքի ծավալներն այս տարի էականորեն նվազել են: «Բանկերն այսօր ավտովարկավորում չեն իրականացնում կամ էլ վարկերի տոկոսադրույքներն են բարձրացրել` նախկին 14-ի փոխարեն սահմանելով 18-24 տոկոս»,- «Բիզնես 24»-ին  ասաց Ա.Գեւորգյանը:

«Եվրովագեն» ընկերությունը, որը «Ֆոլցվագեն»-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, նույնպես զգացել է ճգնաժամի բացասական հետեւանքները: Այս ընկերության վաճառքի ճավալներն առաջին կիսամյակում նախորդ տարվա համեմատ նվազել են 50 տոկոսով: «Բանկերը կամ սառեցրել են ավտովարկավորումը, կամ էլ բարձր տոկոսներով են վարկեր տրամադրում»,- նշեց ընկերության վաճառքի մասնագետ, տնտեսագետ Հարություն Բաբայանը: Նրա խոսքով` Հայաստանում ավտոմեքենաների վաճառքի ծավալների նվազումը նաեւ պայմանավորված է այլ գործոնով` հայաստանյան շուկան այսօր հագեցած է: «Հայաստանում ավտոպարկը թարմացաված է, հետեւաբար այսօր նոր մեքենաներ գնողների թիվն այնքան էլ շատ չէ»,- մեկնաբանեց Հ.Բաբայանը:

«Մուրան» ընկերության «Նիսան» մակնիշի ավտոմեքենաների բաժնից տեղեկացանք, որ այսօր հիմնականում ավտոմեքենաների կանխիկ վաճառք է իրականացվում, ինչի հետեւանքով վաճառքի ծավալների էական նվազում է դիտվում: Ըստ ընկերության տեղեկատվության` եթե նախկինում բանկերը ավտովարկավորում իրականացնում էին միայն 8 տոկոս կանխավճարով, ապա այսօր կանխավճար է սահմանված 25 տոկոսը:

«Բիզնես 24»-ի ունեցած տեղեկատվության համաձայն` այս տարվա առաջին կիսամյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10 տոկոսով միայն աճել է «Ավանգարդ Մոթըրս» («Մերսեդես»-ի պաշտոնական ներկայացուցիչը) ընկերության վաճաքի ծավալը:

Հիշեցնենք նաև, որ «Տոյոտա-Երևան» ընկերության նախագահ Սամվել Մայրապետյանի խոսքերով Հայաստանում Տոյոտայի վաճառքները նույնպես աճել են:

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08