Ֆինանսական

USD BUY - 366.50-2.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 427.50-2.50 EUR SELL - 440.00+3.50
OIL:  BRENT - 102.07-5.60 WTI - 95.81-4.76
COMEX:  GOLD - 4681.90+2.77 SILVER - 77.87+3.03
COMEX:  PLATINUM - 2071.00+2.94
LME:  ALUMINIUM - 3522.50+0.01 COPPER - 13392.00+3.04
LME:  NICKEL - 19199.00-0.86 TIN - 53808.00+8.87
LME:  LEAD - 1977.50+1.46 ZINC - 3399.00+1.63
FOREX:  USD/JPY - 156.34-0.91 EUR/GBP - 1.1748+0.24
FOREX:  EUR/USD - 1.1748+0.24 GBP/USD - 1.3595+0.21
STOCKS RUS:  RTSI - 1102.42-0.29
STOCKS US: DOW JONES - 49910.59+1.24 NASDAQ - 25838.94+2.02
STOCKS US: S&P 500 - 7365.12+1.46
STOCKS JAPAN:  NIKKEI - 62833.84+5.58 TOPIX - 3840.49+3.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26626.28+1.57 SSEC - 4180.09+0.48
STOCKS EUR:  FTSE100 - 10438.66+2.15 CAC40 - 8299.42+2.94
STOCKS EUR:  DAX - 24918.69+2.12
07/05/2026  CBA:  USD - 369.28-0.72 GBP - 502.96-1.61
07/05/2026  CBA:  EURO - 434.49-1.63
07/05/2026  CBA:  GOLD - 55883+1438 SILVER - 921.49+47.92
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԼԵՀԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ
04/07/2009 19:17
Կիսվել

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – ՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԼԵՀԱԿԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱ

«Արարատբանկ»-ն իր գործընկեր, հաճախորդ եւ հայաստանյան այլ ընկերություններին այսուհետ հնարավորություն կտա ծանոթանալու Վարշավայի ֆոնդային բորսայի աշխատանքներին: Այդ թեմայով հուլիսի 3-ին կազմակերպվել էր քննարկում` բանկի ղեկավարության, մի շարք կազմակերպությունների եւ Վարշավայի ֆոնդային բորսայի նախագահ, գործադիր տնօրեն Լյուդվիգ Սոբոլեւսկու մասնակցությամբ: «Արարատբանկ»-ի նախագահ Աշոտ Օսիպյանը նշեց, որ իրենք հայաստանյան շուկայում գործող ընկերություններին առաջարկում են ֆինանսական միջոցներ ներգրավելու նոր տարբերակ, ըստ որի ֆոնդային բորսայում բաժնետոմսերի եւ պարտատոմսերի միջոցով հնարավոր է այլ երկրներից նոր ներդրողների ուշադրությունը հրավիրել Հայաստան: «Մենք փորձում ենք մեր հաճախորդներին հնարավորություն ընձեռել դա իրականացնել Վարշավայի ֆոնդային բորսայի միջոցով, քանի որ այն Եվրոպայում հայտնի, զարգացած եւ խոշոր հաստատություն է»,- ընդգծեց Ա. Օսիպյանը:

Լյուդվիգ Սոբոլեւսկին իր հերթին նշեց, որ իրենք բազմաթիվ ընկերությունների հնարավարություն կտան ներդրումներ կատարել Հայաստանում: Դա, ըստ մասնագետի, շատ ընկերությունների համար Արեւելքի շուկա մուտք գործելու հիանալի հնարավորություն է: Վարշավայի ֆոնդային բորսան նմանօրինակ համագործակցության ծրագրեր արդեն իրականացրել է Ուկրաինայում, Բելոռուսում, Ղազախստանում:

Նշենք, որ Վարշավայի ֆոնդային բորսան հիմնվել է 1991թ-ին: Այսօր բորսայում ցուցակագրված են 400-ից ավելի ընկերություններ, իսկ վերջին 3-4 տարվա ընթացում ներգրավվել են 26 արտասահմանյան կազմակերպություններ:

AMP
07/05/2026
դրամ
Դոլար (USD)
369.28
-0.72
Եվրո (EUR)
434.49
-1.63
Ռուբլի (RUR)
4.9452
+0.0112
Լարի (GEL)
137.53
-0.26
55883
+1438
Արծաթ
921.49
+47.92