Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌԸ ՑԱԾՐ Է
07/07/2009 13:41
Կիսվել

ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ – ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՎԱՐԿԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵՍԱԿԱՐԱՐ ԿՇԻՌԸ ՑԱԾՐ Է

Այսօր` հուլիսի 7-ին, Արմենիա-Մարիոթ հյուրանոցում մեկնարկել է «Համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Հայսատանի վրա. Կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներ» խորագրով միջազգային համաժողովը: Բացման խոսքով հանդես է եկել Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբի (AIPRG) գործադիր խորհրդի ներկայացուցիչը, իսկ հիմնական ուղերձով հանդես են եկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը:

Տիգրան Սարգսյանն իր ելույթի ժամանակ ներկայացրել է ՀՀ տնտեսությանը բնորոշ հիմնական առանձնահատկությունները և հիմնախնդիրներն անցումային փուլում, ինչպես նաև անդրադարձել է համաշխարհային տնտեսության համատեքստում ՀՀ տնտեսական գործընթացների զարգացման միտումներին: Վարչապետը, ներկայացնելով համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի ազդեցության հիմնական ուղղությունները ՀՀ տնտեսության վրա, նշել է, որ այն հանգեցրել է մասնավոր ներդրումների և մասնավոր տրանսֆերտների ընդհանուր ծավալի անկման, ինչն էլ հանգեցրել է վերջին տարիների ընթացքում կապիտալ շինարարության շուրջ 70%-ը կազմող բնակարանային շինարարության ծավալների կտրուկ նվազման: Նա նշել է, որ մեր հանրապետությունում շինարարության ոլորտում ներդրումների հիմնական աղբյուր են հանդիսանում կառուցապատողների սեփական միջոցները և բնակարանների ապագա սեփականատերերի միջոցները, իսկ վարկային միջոցների տեսակարար կշիռը շինարարության ոլորտում բավականին ցածր է: Վարչապետը նաև նշել է, որ ճգնաժամի պայմաններում անկում է գրանցվել նաև հանքարդյունաբերության ոլորտում, ինչպես նաև բանկային համակարգում: Տիգրան Սարգսյանը նաև հայտնել է, որ 2003-2008թթ. ընթացքում ՀՀ-ում տարիների շարունակ գրանցվել է ազգային արժույթի արժևորում, իսկ այժմ, համաշխարհային ճգնաժամի պայմաններում, նկատվում է գնաճային ցածր ճնշումներ: Վարչապետը կարևորել է նաև լողացող փոխանակային կուրսի անցումը և ՀՀ Կենտրոնական Բանկի կողմից ընդունված ընդլայնող դրամանվարկային քաղաքականության հայեցակարգը: Անդրադառնալով ճգնաժամի հաղթահարմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղություններին` վարչապետը նշել է, որ Ազգային ժողովն արդեն հաստատել է պետական բյուջեի նախագիծը, որի համաձայն ՀՀ բյուջեի պակասուրդը, որը մինչ այս չի գերազանցել ՀՆԱ-ի 3% սահմանագիծը, կառավարության որոշման համաձայն կկազմի շուրջ 7.5%, ինչը նշանակում է, որ առաջիկայում չի նախատեսվում պետական ծախսերի կրճատումներ:

 

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83