ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT52067103 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 07/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հուլիսի 07-ին, կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52067103 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 3 585 000 000 դրամ: Դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը 3 450 000 000 դրամ է, իսկ դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 50 000 000 դրամ: Գանձապետական պահառուի կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը կազմել է 85 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 9.5%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 9.4225 %:
Աճուրդին մասնակցել է 15 դիլեր: