Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ՄԱԿ – ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԴԱՆԴԱՂԵԼ ԵՆ
08/07/2009 10:22
Կիսվել

ՄԱԿ – ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԴԱՆԴԱՂԵԼ ԵՆ

ԱՊՀ-ի երկրներում զարգացման գործընթացները դանդաղել են, ինչը մասամբ պայմանավորված Է գլոբալ տնտեսական ու ֆինանսական ճգնաժամով: Այդ մասին ասված է զարգացման բնագավառում Հազարամյակի նպատակների իրականացման վերաբերյալ ՄԱԿ-ի նոր զեկույցում:

Զեկույցի հեղինակները, որը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ներկայացրել է Ժնեւում ՄԱԿ-ի Տնտեսական ու սոցիալական խորհրդի նստաշրջանում, ուշադրություն են դարձնում ԱՊՀ-ի երկրների երկու` ասիական եւ եվրոպական խմբերի զարգացման տեմպերում առկա զգալի տարբերությունների վրա, հաղորդում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:
Մասնավորապես, զեկույցի հեղինակները նշում են, որ եվրոպական խմբի երկրներում ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց բաժինը կրկնակի նվազեցնելու նպատակն արդեն իրագործված է: Այժմ այդ երկրների բնակչության 0,3 տոկոսից պակաս մասն է ապրում օրական 1,25 դոլարից ցածր եկամուտով: ԱՊՀ-ի ասիական երկրների խմբում այդ գործընթացն ավելի դանդաղ է ընթանում: Այդ տարածաշրջանի բնակչության 19 տոկոսը դեռեւս ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում:

Բայց այժմ ամբողջ տարածաշրջանի այն բարելավումները, որոնք ընդհուպ մինչեւ 2007 թվականը դիտվում էին աշխատող աղքատների բաժնի նվազման տեսքով, ճգնաժամի պատճառով հետ են շրջվել: Աշխատանքի միջազգային կազմակերպության կանխատեսումների համաձայն` տարածաշրջանում աշխատող աղքատների բաժինը, որը 1997-ից մինչեւ 2007 թվականն ընկած ժամանակաշրջանում 26 տոկոսից նվազել է մինչեւ 21 տոկոս, վերստին կաճի մինչեւ 23 տոկոս:

AMP
02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69