Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 399.50-1.50 EUR SELL - 406.50-0.50
OIL:  BRENT - 114.73-2.26 WTI - 100.78-2.41
COMEX:  GOLD - 4022.30+0.78 SILVER - 54.11+0.74
COMEX:  PLATINUM - 1520.10-2.71
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.68+0.55 EUR/GBP - 1.1172-0.27
FOREX:  EUR/USD - 1.1172-0.27 GBP/USD - 1.334-0.24
STOCKS RUS:  RTSI - 973.16+0.75
STOCKS US: DOW JONES - 52361.58+0.28 NASDAQ - 26169.38+0.82
STOCKS US: S&P 500 - 7676.77+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 63268.37+1.73 TOPIX - 3997.37+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 23041.32-0.73 SSEC - 3648.30-1.33
STOCKS EUR:  FTSE100 - 10767.33+0.72 CAC40 - 7847.32+0.83
STOCKS EUR:  DAX - 25410.84+0.91
27/10/2026  CBA:  USD - 360.93+0.05 GBP - 480.65-1.12
27/10/2026  CBA:  EURO - 402.36-1.75
27/10/2026  CBA:  GOLD - 46692+127 SILVER - 627.21+1.83
ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ 121 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ 64-ՐԴ Է
08/07/2009 12:36
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱՑՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՈՎ ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՇԽԱՐՀԻ 121 ԵՐԿՐՆԵՐԻ ՇԱՐՔՈՒՄ 64-ՐԴ Է

Համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) զեկույցում, որը վերաբերում է միջազգային առևտրի խթանմանը, ներկայացված է 121 երկրների ազգային տնտեսությունների վարկանիշային ցուցակ, որտեղ երկրները դասակարգված են ըստ տնտեսության բացությունը բնութագրող հիմնական ինդեքսների: Որպես համընդհանուր ինդեքս ներկայացված է ազգային տնտեսության բացության ինդեքսը (The Enabling Trade Index), որն իր հերթին ներկայացվում է որպես չորս ինդեքսների միջինացված ցուցանիշ: Ազգային տնտեսության բացությունը բնութագրող այդ չորս ինդեքսներն են ազգային տնտեսության շուկաներ ազատ մուտքի և ելքի հնարավարությունը բնութագրող ինդեքսը, առևտրի մաքսային սակագների համակարգի կառուցվածքի բարդությունը և մաքսային ձևակերպման թափանցիկության աստիճանը ներկայացնող ինդեքսը, տրանսպորտային ենթակառուցվածքների հասանելիության ինդեքսը և երկրում բիզնես միջավայրը ներկայացնող ինդեքսը:

Ազգային տնտեսության բացության համընդհանուր ինդեքսի ցուցանիշով Հայաստանն այս վարկաիշային ցուցակում 64-րդ է: Զեկույցի համաձայն Հայաստանում միջազգային առևտրի ինտեգրմանը խոչընդոտող առավել մեծ գործոն է հանդիսանում մաքսային սահմանափակումները և մաքսային սակագների համակարգի կառուցվածքի բարդությունը: Մաքսային ձևակերպումների թափանցիկությունը բնութագրով ինդեքսով Հայաստանը վարկանիշային ցուցակում 87-րդ է: Հայաստանի տնտեսությունը զեկույցում ներկայացվում է որպես արտասահմանյան ապրանքատեսակների համար ազատ մուտք ապահովող և ներքին արտադրողներին արտահանման հնարավորություններ ընձեռնող տնտեսություն, և շուկայի ազատության ինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 42-րդ տեղը: Նշենք նաև, որ տրանսպորտային ենթակառուցվածքների հասանելիության ինդեքսով Հայաստանը այս վարկանիշային ցուցակում 61-րդ է, իսկ բիզնես միջավայրը բնութագրող ինդեքսով Հայաստանը զբաղեցնում է 64-րդ տեղը:

Ազգային տնտեսության բացությունը բնութագրող ինդեքսի առավել բարձր արդյունք գրացվել է Սինգապուրում, Հոնկոնգում (Չինաստան) և Շվեյցարիայում, որոնք էլ համապատասխանաբար զբաղեցնում են վարկանիշային ցուցակի առաջին երեք տեղերը: Նշենք, որ Ռուսաստանն այս վարկանիշային ցուցակում զբաղեցնում է 109-րդ տեղը, Թուրքիան 48-րդն է, Ադրբեջանը հայտնվել է 70-րդ տեղում, իսկ ԱՊՀ երկրների շարքում տնտեսության բացության ինդեքսով Հայաստանից առաջ է անցել միայն Մոլդովա, որն այս ցուցակում 52-րդն է:

AMP
27/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.93
+0.05
Եվրո (EUR)
402.36
-1.75
Ռուբլի (RUR)
4.4786
+0.0024
Լարի (GEL)
139.06
+0
46692
+127
Արծաթ
627.21
+1.83