ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ (ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 3.9%-ՈՎ
Չնայած համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին 2009թ.-ի առաջին 5 ամիսներին ՀՀ-ում առևտրային իրավաբանական անձանց թիվն 2008թ.-ի նույն ժամանակահատվածի հետ համեմատած աճել է 3.9%-ով և կազմել 59894: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակած տվյալների մեջ նաև ասվում է, որ 2009թ.-ի առաջին 5 ամսիների ընթացքում Հայաստանում գրանցվել են 1084 նոր առևտրային իրավաբանական անձիք, որոնցից բացարձակ մեծամասնությունը` 1031-ը, ՍՊԸ-ներ են: Գրանցվել են նաև 49 ՓԲԸ` որոնցից 8-ը պետության 100%-ոց մասնակցությամբ, 1 Արտադրական կոոպերատիվ և 3 առևտրային իրավաբանական անձանց միություն:
Հայաստանում 2009թ.-ի հունվար-մայիս ամիսներին լուծարվել է 327 առևտրային իրավաբանական անձ: