Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ԱՐՄԵՆԱԼ – ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՎԵԼ ԵՆ
08/07/2009 14:40
Կիսվել

ԱՐՄԵՆԱԼ – ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ԳԵՐԱԶԱՆՑՎԵԼ ԵՆ

Երեւանի փայլաթիթեղի գործարան «Արմենալ»-ն այս տարվա առաջին կիսամյակում գերազանցել է արտադրության նախագծային մակարդակը: Հունիսին փայլաթիթեղագլանման «Արմենալ» գործարանն արտադրել է շուրջ 2,5 հազար տոննա փայլաթիթեղ, ինչը 12%-ով ավելի է նախագծային ցուցանիշից: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից գործարանը թողարկել է ավելի քան 10 հազար տոննա արտադրանք:

2009 թ. առաջին կիսամյակում գործարանային արտադրանքի թողարկման ծավալը 77%-ով գերազանցել է 2008թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Ընթացիկ տարվա արդյունքներով նախատեսվում է հասնել ծավալների կրկնակի ավելացման: «Արմենալ»-ում արտադրության աճն ուղեկցվում է բոլոր տեխնիկա-տնտեսական չափանիշների բարելավմամբ. արտադրանքի ինքնարժեքն իջել է 60%-ով, միաժամանակ արտադրական խոտանը հասցվել է նվազագույնի:

Ըստ գործարանի գլխավոր տնօրեն Սերգեյ Բորովիկի`«Արմենալ»-ի կոլեկտիվը հաջողության հասավ  հումքի եւ նյութերի ծախսման նորմաների իջեցման, տեխնոլոգիական կարգապահության խստացման, օպտիմալացման համալիր ծրագրի ներդրման, ծախսերի կրճատման ու պետքական թողարկման գործակցի  (ՊԹԳ) բարձրացման շնորհիվ: «Ընդամենը մեկ տարվա ընթացքում  ՊԹԳ-ն աճել է ավելի քան 2 անգամ` հասնելով մինչեւ 72,4 %-ի: Դրա հետ մեկտեղ մենք պատրաստ ենք հասցնել արդյունավետության այդ կարեւոր ցուցանիշը  մինչեւ 75%-ի»,-նշել է նա:

Ներկայում գործարանն ապահովված է պատվերներով մինչեւ տարեվերջ: Ձեռնարկության արտադրանքն արտահանվում է հիմնականում ԱՄՆ, ակտիվորեն ընթանում է Մերձավոր Արեւելքի շուկաների իրացումը:

Նշենք, որ «Արմենալ»-ը ստեղծվել է Երեւանում 2000թ., Քանաքեռի ալյումինի գործարանի հիմքի վրա: Այն Հայաստանի խոշորագույն արտադրական ձեռնարկություններից է, Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում փայլաթիթեղի միակ արտադրողը: Մտել է աշխարհում ալյումինի ու կավահողի խոշորագույն արտադրող «Ռուսալ» միավորված ընկերության կազմում 2000թ. եւ «ՍԱՅԱՆԱԼ», «Ուրալսկայա ֆոլգա», «Սայանսկայա ֆոլգա» ձեռնարկությունների հետ կազմում է ընկերության փաթեթավորման դիվիզիոնը: Գործարանում աշխատում է 670 մարդ:

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32