Սոցիալական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԴՐԵՑ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ
08/07/2009 19:27
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ն ԱՎԵԼԻ ԲԱՐՁՐ ՀԱՐԹՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԴՐԵՑ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը, հանդիսանալով Հայաստանում կորպորատիվ պատասխանատվության գաղափարի առաջամարտիկը, նոր վճռական քայլ կատարեց և ավելի բարձր` միջկազմակերպական հարթություն բարձրացրեց Հայաստանում կորպորատիվ պատասխանատվության գաղափարի ամրապնդման ուղղությամբ իրականացվող գործողությունները: Դա տեղի ունեցավ ս.թ. հունիսի 30-ին, երբ Հայաստանի մի շարք խոշորագույն ընկերություններ և հասարակական կազմակերպություններ ձևավորեցին ՄԱԿ-ի Գոլբալ Կոմպակտ-Հայաստան ցանցի Համակարգող Խորհուրդը: Վերը նշված ցանցի մաս են կազմում այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Կոկա-Կոլան, Աշտարակ-Կաթը, Կասկադ Կապիտալը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Մայքրոսոֆթը, Գրանթ Թորնթոն Ամիոն, ԷյջԷսԲիՍի-ն և այլն:
 
Համակարգող Խորհուրդը, որի կազմում ընդգրկված են կորպորատիվ պատասխանատվության ոլորտում ամենաառաջադեմ ընկերություններն ու հասարակական կազմակերպությունները, Ռալֆ Յիրիկյանին ընտրեց ՄԱԿ-ի Գոլբալ Կոմպակտ-Հայաստան ցանցի Համակարգող Խորհրդի նախագահ և Գլոբալ Կոմպակտ-Հայաստանի Պաշտոնական ներկայացուցիչ:
 
Որպես ՄԱԿ-ի Գլոբալ Կոմպակտ-Հայաստանի Պաշտոնական ներկայացուցիչ, Ռալֆ Յիրիկյանը կղեկավարի Համակարգող Խորհրդի աշխատանքները Հայաստանում: Խորհրդի նախագահի ամենակարևոր դերակատարումը պետք է լինի այն, որ նա, հիմնվելով իր հեղինակության վրա, հետևի Գլոգալ Կոմպակտ-Հայաստան ցանցին անդամակցող ընկերությունների և հասարակական կազմակերպությունների կողմից Գլոբալ Կոմպակտի 10 սկզբունքների հետևողական կիրառմանը:
 

Իր շնորհավորական ուղերձում, ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Կոնսուելո Վիդալն ասաց. «Հարգելի պարոն Յիրիկյան: Ես խորապես համոզված եմ, որ Գլոբալ Կոմպակտը հիրավի արդյունավետ գործիք է Հայաստանի գործարար համայնքին կորպորատիվ պատասխանատվության և կորպորատիվ քաղաքացիության գաղափարի շուրջ մոբիլիզացնելու գործում: Ձեր անգնահատելի փորձառությունը այդ բնագավառում մեծ արժեք է ներկայացնում, և այն պետք է փոխանցել ու հասու դարձնել Հայաստանի մյուս ընկերություններին: Եվ այդ գործում Գլոբալ Կոմպակտը կարող է մեծ դերակատարություն ունենալ: Այժմ ես ավելի քան վստահ եմ, որ ՄԱԿ-ի Գոլբալ Կոմպակտ ծրագիրը Հայաստանում, ի դեմս Ձեզ, ապահով ձեռքերում է»:       
     
Ցանցի մասնակիցներին հասցեագրված իր ուղերձում Ռալֆ Յիրիկյանը նշեց. «Ես կփորձեմ «վարել այս նավը փոփոխական ծովի միջով, մառախլապատ եղանակին»: Ինձ առաջ մղող ուժը իմ այն հավատն է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուղին և բռնած գործերը Հայաստանում` իմ հայրենիքում, ճշմարիտ են: Մենք կսովորեցնենք, ուղղություն ցույց կտանք և համամասնակիցը կդառնանք այլ կորպորատիվ քաղաքացիների նախաձեռնությունների` ուղղված ավելի լավ ապագայի կերտմանը, որը կբերի կայուն և հարատև զարգացման»:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45