COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 09/07/09
Նյու-Յորքի COMEX բորսայական հարթակում այսօր գիշեր ավարտված առևտրային շրջանի արդյունքում նավթի գների անկման հետևանքով նվազել է նաև ոսկու գինը` արձանագրելով վերջին երկու ամիսների ամենացածր ցուցանիշը:
Ոսկու գինը օգոստոսյան ֆյուչրսների համար նվազել է 2.1%-ով և կազմել 909.3 դոլար, արծաթի սեպտեմբերյան ֆյուչրսների գինը նվազել է 2.8%-ով և կազմել 12.852 դոլար, իսկ պլատինի հոկտեմբերյան ֆյուչրսների գինը նվազել է 3%-ով և կազմել 1101.8 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):