ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀՄՀ-ՀԱՅԱՍՏԱՆ-Ի ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԵՐ ՀԱՏԿԱՑՎԵՑԻՆ
ՀՀ կառավարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր տեղի ունեցած նիստի ընթացքում ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ եւ 2006թ. մարտի 27-ին ՀՀ կառավարության եւ ԱՄՆ-ի` ի դեմս Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի, միջեւ ստորագրված Հազարամյակի մարտահրավեր համաձայնագրով, ՀՀ կառավարությունը որոշել է հողերի կատեգորիան փոխելու եւ որոշ տարածքներում բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին։ Որոշումը վերաբերում է Այգեզարդ, Շենիկ եւ Մանթաշ ինքնահոս համակարգերի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքներին։ Նշված համակարգերը կառուցվում են ՀՄՀ-Հայաստան ծրագրի Ոռոգվող գյուղատնտեսություն ենթածրագրի Ենթակառուցվածք բաղադրիչի շրջանակում։