ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԱՃԵԼ Է 0,2%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ.առաջին հինգ ամիսների ընթացքում մանրածախ առևտրի շրջանառությունը, հաշվարկված ընթացիկ գներով, կազմել է 335508,7 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ մանրածախ առևտրի շրջանառությունը, համադրելի գներով, գրանցել է 0,2% աճ: 2009թ. հունվար-մայիս ամիսների տվյալներով մանրածախ առևտրի շրջանառության տեսակարար կշիռը առևտրի շրջանառության ընդհանուր ծավալում կազմել է 66,6%, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 63,9%: