ՀՀ-ՈՒՄ ՄԱՏՈՒՑՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 1.7%-ՈՎ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաների համաձայն 2009թ. առաջին հինգ ամիսների ընթացքում ՀՀ-ում մատուցված ծառայությունների ծավալը, հաշվարկված ընթացիկ գներով, կազմել է 274733.7 մլն դրամ, ընդ որում ծառայությունների ընդհանուր ծավալում կապի ոլորտում մատուցված ծառայությունների տեսկարար կշիռը կազմել է 21.9%, ֆինանսական ծառայությունների տեսակարար կշիռը կազմել է 20.8%, իսկ տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների տեսակարար կշիռը կազմել է 20.0%: Նշենք նաև, որ 2009թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ծառայությունների ծավալը, հաշվարկված համադրելի գներով, գրանցել է 1.7% անկում: