ՀԱԿԱՄՈԾԱԿԱՅԻՆ ԽՄՈՐՈՒՄՆԵՐ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ԾԻԾԱՂՈՒՄ Է ԵՎ ՆԱԽԱԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ
Ջերմուկում մոծակների դեմ պայքարելու համար պետբյուջեից կհատկացվի 19 մլն դրամ: Սա կլինի վերջին նման հատկացումը: Այսօր կառավարության բոլոր անդամների մոտ ժպիտ առաջացրած այս նախագծի վերաբերյալ ՀՀ վարչապետը նշեց, որ այսուհետ քաղաքային իշխանությունները պետք է ինքնուրույն լուծեն նմանատիպ նախագծերի ֆինանսավորման հարցը: «Ամեն տարի մենք նմանատիպ ծրագիր ենք հաստատում, եւ անհրաժեշտ է դրան վերջ դնել, այլապես դա արդեն կարող է վատ սովորություն դառնալ. բոլոր քաղաքները կարող են դիմել նման նպատակով միջոցներ ստանալու համար: Մինչեւ չոչնչացվեն ճահճացված տարածքները կոնկրետ տեղամասերում, մոծակների ոչնչացումն անհնար կլինի: Սա վերջին անգամն է, երբ տվյալ ծրագիրը ֆինանսավորվում է պետբյուջեի միջոցներից»,- ասաց Սարգսյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանն այսօր կառավարության նիստին նշեց, որ թռչող միջատների դեմ պայքարը նախատեսվում է իրականացնել 130 հեկտար մակերեսով տարածքում: