LME – ԳՈՒՆԱՎՈՐ ՄԵՏԱՂՆԵՐԻ ԳՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ՆՎԱԶԵԼ 10/07/09
Լոնդոնի մետաղների բորսայում (London Metal Exchange, LME) երեկ` հուլիսի 9-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների գներն առաջիկա երեք ամսիների ֆյուչրսների համար նվազել են:
Առևտրային շրջանի ընթացքում ամենամեծ անկումն արձանագրել է անագի գինը` 5.57% և կազմել 13225 դոլար: 2%-ից ավել նվազել են նիկելի և ցինկի գները: Նիկելի գինը նվազել է 2.90%-ով և կազմել 15075 դոլար, իսկ ցինկի գինը նվազել է 2.20%-ով և կազմել 1508 դոլար:
Ալյումինի գինը նվազել է 1.32%-ով և կազմել 1571 դոլար, պղնձի գինը նվազել է 0.83%-ով և կազմել 4825 դոլար, իսկ կապարի գինը նվազել է 1.16%-ով և կազմել 1621 դոլար:
Գների միավորը` 1 տոննա: