Տնտեսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 416.00+1.00 EUR SELL - 422.00+1.00
OIL:  BRENT - 73.08-1.18 WTI - 70.24-0.55
COMEX:  GOLD - 4064.50+0.84 SILVER - 59.16+1.39
COMEX:  PLATINUM - 1629.10+2.65
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.00 EUR/GBP - 1.1381+0.16
FOREX:  EUR/USD - 1.1381+0.16 GBP/USD - 1.3201+0.11
STOCKS RUS:  RTSI - 934.35-0.62
STOCKS US: DOW JONES - 51876.11-0.09 NASDAQ - 25297.62-0.24
STOCKS US: S&P 500 - 7354.02-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 69360.88-4.15 TOPIX - 3963.36-1.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22671.86-1.76 SSEC - 4027.26-2.26
STOCKS EUR:  FTSE100 - 10508.02-0.21 CAC40 - 8384.87-0.55
STOCKS EUR:  DAX - 24671.22-1.29
26/06/2026  CBA:  USD - 368.12-0.14 GBP - 486.69+1.8
26/06/2026  CBA:  EURO - 419.84+2.09
26/06/2026  CBA:  GOLD - 47363-286 SILVER - 678.93-38.56
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄՇԱԿՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
10/07/2009 19:11
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ – ՄՇԱԿՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏՆԱԲԵՐՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Պետական եկամուտների կոմիտերից տեղեկացնում են, որ 2009թ. հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 21-ը Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագրի  հետ համատեղ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ում  կկազմակերպվի  «Կոռուպցիոն հանցագործությունների հայտնաբերումը և իրավապահ մարմիններին դրանց հայտնումը» թեմայով ուսումնական դասընթացներ` հարկային ծառայողների համար: Դրանք  կազմակերպվելու են  երկու փուլով՝ դասընթացի 6 հրահանգիչների եւ 400 հարկային ծառայողների վերապատրաստում:

Ըստ ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Օսիկյանի,  Պետական եկամուտների կոմիտեն, Եվրոպայի Խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խմբի կողմից ներկայացված  առաջարկության իրականացման նպատակով հատուկ ուշադրության է արժանացրել  կոռուպցիոն բնույթի (կոռուպցիայի արդյունքում ծագած) հիմնախնդիրներին, որոնք էապես խաթարում են երկրի առաջընթացը: Որպես ինստիտուցիոնալ հակվածության դրսևորում` պետությունը միացել է հակակոռուպցիոն հակազդամիջոցներ ձեռնարկող մի շարք միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ստորագրել և վավերացրել է մի շարք համաձայնագրեր, կոնվենցիաներ, որոնցում մատնանշվում են կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով մշակված որոշակի միջոցներ:

Օսիկյանի ներկայացմամբ, քանի որ   2004թ. հունվարից Հայաստանը Եվրոպայի Խորհրդի «Կոռուպցիայի դեմ պետությունների խմբի» (GRECO) անդամ է, ուստի, 2006թ-ին . GRECO-ն անցկացնելով Հայաստանում հակակոռուպցիոն բարեփոխումների գնահատում, ընդունել է  մի շարք առաջարկություններ:  24 առաջարկություններից մեկը վերաբերել է հարկային մարմինների համար կոռուպցիայի դեպքերի հայտնաբերման և իրավասու իրավապահ մարմիններին դրանց մասին հայտնելու վերաբերյալ ուղեցույցի մշակմանը և հատուկ վերապատրաստումների անցկացմանը: Այս նպատակով կոմիտեին  աջակցել է ԱՄՆ ՄԶԳ Հակակոռուպցիոն գործողության մոբիլիզացման ծրագիրը (USAID Mobilizing Action Against Corruption Activity):

Ծրագրի ղեկավար Ֆրանսուա Վեզինան հայտարարեց, որ իրենք միշտ պատրաստ են աջակցել Հայաստանի իշխանություններին կոռուպցիայի դեմ պաքարում: Մասնավորապես,   նշված  ուղեցույցի մշակմանը և վերապատրաստումների անցկացմանը իրենց աջակցությունը հենց այս գերխնդրից էր բխում:   Արդյունքում,  արդեն մշակված է  Կոռուպցիոն իրավախախտումների հայտնաբերման և դրանց մասին իրավասու իրավապահ մարմիններին հայտնելու ընթացակարգերը կանոնակարգող ուղեցույցը և  թրեյնինգների ընթացքում դրանք կներկայացվեն Հայաստանում հարկատուների հարկային պարտավորությունների ստուգումն իրականացնող բոլոր հարկային ծառայողների ուշադրությանը:

Ուղեցույցը տեղադրված  է նաև taxservice.am կայքի «Հարկային բարեփոխումներ» բաժնում:

AMP
26/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.12
-0.14
Եվրո (EUR)
419.84
+2.09
Ռուբլի (RUR)
4.7383
-0.1271
Լարի (GEL)
139.18
+0.12
47363
-286
Արծաթ
678.93
-38.56