COMEX – ՈՍԿՈՒ ԳԻՆԸ ՆՎԱԶԵԼ Է 11/07/09
Նյու-Յորքի NYMEX բորսայի COMEX հարթակում այսօր գիշեր կայացած առևտրային շրջանի արդյունքում գրանցվել է թանկարժեք մետաղների գների անկում: Վերլուծաբանների կարծիքով սույն անկման հիմնական պատճառը դոլարի փոխարժեքի աճ է:
Ոսկու գինը օգոստոսյան ֆյուչրսների համար նվազել է 0.4%-ով և կազմել 912.5 դոլար, արծաթի գինը սեպտեմբերյան ֆյուչրսների համար նվազել է 2.2%-ով և կազմել 12.65 դոլար, իսկ պլատինի հոկտեմբեր ամսվա ֆյուչրսների գինը նվազել է 0.3%-ով և կազմել 1107.60 դոլար:
Գների միավորը` 1 տրոյական ունցիա (31.1 գրամ):