ԹՈՒՔՄԵՆՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՄԻԱՆԱԼ ՆԱԲՈՒԿՈ ՆԱԽԱԳԾԻՆ
Թուքմենստանի նախագահ Գուբանգուլի Բերդիմուհամեդովը հայտարարել է, որ իրենք կողմնակից են թուրքմենական գազի համար դեպի համաշխարհային շուկաներ նոր ուղիներ փնտրելու ռազմավարությանը և մտադրություն ունեն միանալու Նաբուկո գազամուղի ծրագրին, որը Ռուսաստանը շրջանցելով Կասպից ծովի ավազանի գազը Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի տարածքներով կհասցնի դեպի Եվրոպա:
Հիշեցնենք, որ դեռևս այս տարվա մայիս ամսին Ղազախստանը, Ուզբեկստանը և Թուրքմենստանը հրաժարվել էին մասնակցել Նաբուկո նախագծին և գերադասել էին շարունակել իրենց գազը վաճառել Ռուսաստանի միջոցով:
Հիշեցնենք, որ ներկայիս դրությամբ մեր տարածաշրջանում նոր գազամուղների կառուցման երկու հիմնական նախագիծ կա: Առաջին նախագիծը` «Հարավային Հոսք», իրականացվում է ռուսական Գազպրոմի կողմից, այն պետք է անցնի Սև ծովով և շրջանցի Ուկրաինան, իսկ երկրորդ նախագիծը Նաբուկոն է: