Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00-2.00 EUR SELL - 404.50-3.50
OIL:  BRENT - 100.07+6.65 WTI - 91.77+5.56
COMEX:  GOLD - 4102.50-0.30 SILVER - 52.23+0.21
COMEX:  PLATINUM - 1514.10-1.30
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.86-0.07 EUR/GBP - 1.12-0.52
FOREX:  EUR/USD - 1.12-0.52 GBP/USD - 1.3434-0.42
STOCKS RUS:  RTSI - 951.19+2.09
STOCKS US: DOW JONES - 51523.06-3.44 NASDAQ - 24315.00-5.52
STOCKS US: S&P 500 - 7353.73-4.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 57434.77-5.96 TOPIX - 3707.99-5.90
STOCKS CHINA:  HANG SENG - 24481.86-1.27 SSEC - 3649.18-1.10
STOCKS EUR:  FTSE100 - 10782.66-0.43 CAC40 - 8205.37+0.34
STOCKS EUR:  DAX - 26325.01-0.43
06/11/2026  CBA:  USD - 360.34-0.06 GBP - 482.64-2.49
06/11/2026  CBA:  EURO - 402.61-2.05
06/11/2026  CBA:  GOLD - 47648+861 SILVER - 611.93+9.52
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԸ ԴՈԼԱՐ Է ՎԱՃԱՌՈՒՄ. ՌՈՒԲԼՈՒ ԵՎ ՌԴ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է
11/07/2009 17:15
Կիսվել

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԸ ԴՈԼԱՐ Է ՎԱՃԱՌՈՒՄ. ՌՈՒԲԼՈՒ ԵՎ ՌԴ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ԿՐԿԻՆ ՎՏԱՆԳՎԱԾ Է

Երեկ` հուլիսի 10-ին, Ռուսաստանի բանկը այս տարվա հունվարի վերջից առաջին անգամ ստիպված է եղել ռուբլու փոխարժեքը պահպանելու համար 2 միլիարդ ԱՄՆ դոլար վաճառել: Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը գրում է, որ Ռուսաստանի բանկի կողմից վերոնշյալ քանակի դոլարի վաճառքը ՌԴ արտարժույթի շուկայում ինչ որ չափով հավասարակշռել է դոլարի առաջարկը և պահանջարկը: Սույն քայլով բանկը չի թույլատրել ռուբլու փոխարժեքի կտրուկ փոփոխությունը, ինչով և կանխել է բանկերի կողմից սպասվելիք արժույթային սպեկուլյացիաները:

Հիշեցնենք, որ արտարժույթի սպեկուլյատիվ գործարքների քանակը կտրուկ աճել էր անցյալ տարվա աշնանից, երբ ՌԴ կառավարություն ռուբլու փոխարժեքը պահպանելու համար հարյուրավոր միլիարդների հասնող ծավալով ԱՄՆ դոլար էր վաճառում: Այդ ժամանակ ՌԴ ոսկեարժույթային պահուստները կտրուկ կերպով սկսեցին նվազել և կառավարությունը արդեն ստիպված եղավ սահուն կերպով դուրս գալ արտարժույթի շուկայից և նվազեցնել ռուբլու փոխարժեքը:

Հիշեցնենք նաև, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը անցյալ մարտի 3-ին դրամի կտրուկ աժեզրկման պատճառները բացատրելիս նույնպես նշել էր ազգային ազգային արժույթի սահուն արժեզրկման վտանգների մասին և բերել էր Ռուսաստանի օրինակը, որտեղ բանկերը սպեկույատիվ գործարքների միջոցով պետությանը մեծ վնաս էին պատճառել:
 
Հուլիսի 10-ին վաճառված 2 միլիարդ դոլարը ամեն դեպքում լիովին չի բավարարել շուկայի պահանջարկը և ռուբլու փոխարժեքը երկարժույթային զամբյուղի (ՌԴ Կենտրոնական բանկի կողմից ռուբլու փոխարժեքի հաշվարկի գործիք, որը բաղկացած է 0.55 դոլարից և 0.45 եվրոյից ) համար նվազել է 99 կոպեկով և կազմել 38.5 ռուբլի: Վերջին անգամ ռուբլու փոխարժեքը երկարժույթային զամբյուղի համար 38 ռուբլու բարձր էր եղել այս տարվա ապրիլ ամսին:

Շատ վերլուծաբանների կարծիքով ՌԴ կառավարությունը այժմ երկընտրանքի առջև է կանգնած, վերջին երկու շաբաթների ընթացքում ՌԴ բորսաներում արձանագրված 20%-ից ավել անկումը և նավթի գների նվազումը կրկին վտանգում են Ռուսաստանի տնտեսության կայունությունը, որի հետևանքով ռուբլու վրա ճնշումները մեծանում են և փոխարժեքը կրկին նվազման միտումներ է ցույց տալիս:

Մի կողմից Ռուսաստանի կառավարությունը կարող է փորձել պահել ռուբլու փոխարժեքը և այդ ժամանակ կրկին կվտանգի երկրի ոսկեարժույթային պահուստները, որոնք վերջին 2-3 ամսիների ընթացքում զգալիորեն աճել և մեծամասամբ վերականգնել են նախկին ցուցանիշները, մյուս կողմից ոսկեարժույթային պահուստների պահպանումը կարող է բերել ռուբլու փոխարժեքի զգալի անկման, և եթե դեռևս աշնանը ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը ինչոր դրական հետևանքներ էր տեսնում ռուբլու մոտ 20%-ոց արժեզրկման մեջ, ապա այժմյան անկումը միայն բացասական հետևանքներ կունենա ՌԴ տնտեսության համար:

Ի տարբերություն վերոնշյալ վերլուծաբանների Ռուսաստանի բանկի ղեկավար Սերգեյ Իգնատևը դոլարի վաճառքի փաստը նորմալ է համարում և կարծում, որ Ռուսաստանը առաջիկա երկու տարիների ընթացքում չպետք է կտրականապես հրաժարվի դոլարի վաճառքի միջոցով ռուբլու փոխարժեքի պահպանումից և անհրաժեշտության դեպքում պետք է պարբերաբար սույն գործիքի միջոցով միջամտի արտարժույթի շուկայում տեղի ունեցող գործընթացներին:

Բանկի ղեկավարը նշել է, որ իրենք ձգտում են ռուբլին պահել կայուն վիճակում և վերջին ամիսների ընթացքում ռուբլու չափից դուրս արժեվորումը կանխելու համար բանկը գնել է 32.7 միլիարդ դոլար և 1.1 միլիարդ եվրո և այժմ հակառակ գործընթացի դեպքում բանկը կարող է իրեն թույլ տալ դոլար վաճառել:

06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
47648
+861
Արծաթ
611.93
+9.52