Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է
13/07/2009 18:04
Կիսվել

ԱԶԳԱՅԻՆ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐԴԵՆ ԳՈՐԾՈՒՄ Է

Ազգային հիփոթեկային ընկերությունը հուլիսի 6-ից արդեն սկսել է իր գործունեությունը: Հունիսի 16-ին կենտրոնական բանկի կողմից գրանցված Ազգային հիփոթեկային ընկերությունը հուլիսի 10-ին արդեն հիփոթեկային վարկերի վերաֆինանսավորման առաջին պայմանագիրն է կնքել «Հայբիզնեսբանկ»-ի հետ, ինչով էլ ազդարարվել է ընկերության գործունեության պաշտոնական սկիզբը: Այսօր ՀՀ կենտրոնական բանկում հրավիրված ասուլիսին ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը մանրամասնեց, որ հայաստանյան առեւտրային այն բոլոր բանկերը, որոնք կունենան համապատասխան համաձայնագիր ՀՀ գլխավոր դրամատան հետ, կարող են տրամադրել հիփոթեկային վարկեր, ապա այդ գործարքների վերաբերյալ մանրամասները ներկայացնել Ազգային հիփոթեկային ընկերությանը: Եթե հիփոթեկային վարկավորման գործընթացը համապատասխանում է ԿԲ կողմից սահմանված չափանիշերին, ապա տրամադրված հիփոթեկային վարկի չափով տվյալ առեւտրային բանկը մոտ 9 տոկոս տոկոսադրույքով վերաֆինանսավորում է ստանում Ազգային հիփոթեկային ընկերությունից: Վերաֆինանսավորում ստացող բանկերն իրենք են որոշում` որքան սահմանել հիփոթեկային վարկի տոկոսադրույքը, սակայն ԿԲ-ն համագործակցություն ծավալելու պարագայում նախապատվությունը տալիս է, բնականաբար, առավել ցածր տոկոսադրույքներ առաջարկող բանկերին: Ազգային հիփոթեկային ընկերության հետ հնարավոր է համագործակցեն նաւ վարկային կազմակերպությունները:

Ազգային հիփոթեկային ընկերության ստեղծմամբ նպատակ է դրվել հանրապետությունում զարգացնել հիփոթեկային շուկան` այդ վարկերը դարձնելով առավել մատչելի` երկարաձգելով դրանց մարման ժամկետերը եւ նվազեցնելով տոկոսադրույքները: Հիփոթեկային վարկի ստացման համար որպես կանխավճար պարտադիր պետք է վճարվի հիփոթեկային վարկով ձեռք բերվող բնակարանի արժեքի նվազագույնը 30 տոկոսը: Ազգային հիփոթեկային ընկերության ներկա կապիտալը 17 մլրդ դրամ է: Դրան միջոցներ կուղղվեն նաեւ ռուսական շուրջ 500 մլն դոլար վարկից:

Ըստ Ա. Ջավադյանի` վերաֆինանսավորման գումարների մոտ 30 տոկոսը պետք է ուղղվի Երեւանից դուրս բնակարաններ ձեռք բերելու համար տրամադրվող հիփոթեկային վարկերին:

Այսօր հայաստանյան բանկերի ընդհանուր հիփոթեկային պորտֆելը շուրջ 84 մլրդ դրամ է:

AMP
12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58