ՀՀ ԱՌԵՎՏՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ 66.6%-Ը ԿԱԶՄՈՒՄ Է ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՐԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում առևտրի շրջանառության ընդհանուր կառուցվածքում մանրածախ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 66.6%, իսկ մեծածախ առևտրաշրջանառության տեսակարար կշիռը կազմել է 29.8%, ընդ որում հաշվետու ժամանակահատվածում մանրածախ առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը կազմել է 335508.7 մլն դրամ, իսկ մեծածախ առևտրաշրջանառության ծավալը կազմել է 150233.8 մլն դոլար: Նշենք, որ 2008թ. հունվար-մայիս ամիսների արդյունքներով այս ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 63.9% և 29.0%: