ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ – ՆԱԽԱԳԱՀ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՀՐԱՎԻՐԵԼ Է ԱՐՏԱԿԱՐԳ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀՀ նախագահի նստավայրից տեղեկացնում են, որ Թեհրան-Երեւան չվերթն իրականացնող ТУ-154 ինքնաթիռի վթարի կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է արտակարգ խորհրդակցություն:
Ազգային անվտանգության ծառայության եւ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության ղեկավարները ներկայացրել են ինքնաթիռի վթարի հետ կապված մանրամասները:
Որոշվել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի գլխավորությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով: