ՌՈՒՍԱԿԱՆ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 16/07/09
Երեկ` հուլիսի 15-ին, ռուսական ֆոնդային բորսաներում կայացած առևտրային շրջանների արդյունքներով հիմնական ինդեքսներն աճել են: RTSI (РТС) ինդեքսն աճել է 2,46%-ով և կազմել 887,85 կետ, իսկ MICEX (ММВБ) ինդեքսն աճել է 5,59%-ով և սահմանվել 941,21 կետ:
Առևտրային շրջանների արդյունքներով ռուսական ինդեքսների աճը պայմանավորված է նավթի գների աճով և ամերիկյան Goldman Sachs Group Inc բանկի հրապարակած ֆինանսական հաշվետվությամբ, որի հետևանքվաշխարհի հիմնական բորսաները աճ գրանցեցին: