ՀՈՒՆՎԱՐ-ՀՈՒՆԻՍ ԱՄԻՍՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ԳՆԵՐԻ ԻՆԴԵՔՍԸ ԿԱԶՄԵԼ Է 102.7%
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2009թ. հունիս ամսում սպառողական գների ինդեքսը (ՍԳԻ) նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ կազմել է 105.2%, իսկ ընթացիկ տարվա մայիս ամսվա համեմատությամբ սպառողական գները կրճատվել են 0.3%-ով: Հաշվետու ամսվա ընթացքում ՍԳԻ-ն 2005թ. համեմատությամբ աճել է 24.2%-ով: 2009թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ՍԳԻ-ն կազմել է 102.7%, իսկ միայն հունիս ամսում նախորդ տարվա համապատասխան ամսվա համեմատ սպառողական գներն աճել են 3.6%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն պարենային ապրանքների գները 2009թ. հունիս ամսում նախորդ տարվա դեկտեմբեր ամսվա համեմատ աճել են 3.2%-ով, իսկ ընթացիկ տարվա մայիս ամսվա համեմատությամբ պարենային ապրանքների գները կրճատվել են 1.5%-ով: Նշենք նաև, որ հունիս ամսվա ընթացքում պարենային ապրանքների գները 2005թ. համեմատությամբ աճել են 26.2%-ով, իսկ նախորդ տարվա հունիս ամսվա համեմատությամբ կրճատվել են 0.4%-ով: 2009թ. հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ պարենային ապրանքների գները կրճատվել են 1%-ով: