ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՊԵՏԱԿԱՆ AMGT52157102 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ՏԵՂԲԱՇԽՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 16/07/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ հուլիսի 16-ին կայացած պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52157102 թողարկման պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման աճուրդին ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 4 495 000 000 դրամ, դիլերների կողմից ներկայացված մրցակցային առաջարկությունների ծավալը` 4 295 000 000 դրամ, իսկ դիլերների կողմից ներկայացված ոչ մրցակցային առաջարկությունների ծավալը` 200 000 000 դրամ: Գանձապետական պահառուի կողմից ոչ մրցակցային առաջարկություններ չեն եղել:
Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ:
Տեղաբաշխված պարտատոմսերի սահմանային եկամտաբերությունը սահմանվել է 8.8228%, իսկ միջին կշռված եկամտաբերությունը` 8.4959%:
Աճուրդին մասնակցել է 17 դիլեր: