Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 418.50+0.50 EUR SELL - 425.00+1.00
OIL:  BRENT - 87.14-1.49 WTI - 81.36-1.55
COMEX:  GOLD - 4315.00-2.17 SILVER - 64.87-1.05
COMEX:  PLATINUM - 1716.10-2.14
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.32-0.08 EUR/GBP - 1.1536+0.12
FOREX:  EUR/USD - 1.1536+0.12 GBP/USD - 1.3492+0.02
STOCKS RUS:  RTSI - 839.05-3.95
STOCKS US: DOW JONES - 53839.99+0.13 NASDAQ - 26803.03+0.81
STOCKS US: S&P 500 - 7798.99+0.65
STOCKS JAPAN:  NIKKEI - 68713.80+0.59 TOPIX - 4197.20+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 25116.85-1.10 SSEC - 3927.18+0.01
STOCKS EUR:  FTSE100 - 10772.67-0.56 CAC40 - 8650.56-0.28
STOCKS EUR:  DAX - 26299.74-0.12
14/08/2026  CBA:  USD - 365.82-0.04 GBP - 494.92+1.37
14/08/2026  CBA:  EURO - 422.74+0.68
14/08/2026  CBA:  GOLD - 51433-636 SILVER - 763.96-15.32
ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ – ԱՐԴՅՈՔ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է
16/07/2009 17:52
Կիսվել

ԹԵՀՐԱՆ-ԵՐԵՎԱՆ – ԱՐԴՅՈՔ ԻՆՔՆԱԹԻՌԸ ՊԱՅԹԵՑՎԵԼ Է

Թեհրան-Երեւան չվերթն իրականացնելիս վթարված «ՏՈՒ154» ինքնաթիռի սեւ արկղերը վերծանվում են: Գիշերը գտնվել են ինքնաթիռի երեք սեւ արկղերից երկուսը, որոնք ուղարկվել են Թեհրան: Այնտեղ կպարզվի` եթե որոշակիորեն վնասված սեւ արկղերը հնարավոր է վերծանել, կվերծանեն, եթե ոչ` դրանք կուղարկվեն Մոսկվա, որտեղ մասնագիտական մեկ այլ խումբ կզբաղվի վերծանմամբ:

Բացի այն վարկածից, թե ինքնաթիռը վթարվել է շարժիչի հրդեհի պատճառով, իրանական լրատվամիջոցները հրապարակում են մեկ այլ տարբերակ եւս. նախնական տվյալներով` ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել, բայց ստուգվում են նաեւ այլ վարկածներ: Ըստ Թեհրանի օդանավակայանի մենեջեր Ահմեդ Մոմենի հայտարարության` օդաչուի հետ վերջին  կապի ընթացքում «ամեն ինչ նորմալ է եղել. ոչ մի տեխնիկական անսարքություն չի գրանցվել»: Օդանավը, ականատեսների վկայությամբ, մասերի է բաժանվել հենց օդում: Կտորները, որոնք ցիրուցան են եղել 200քմ տարածության վրա, այրվել են գետնին:

Ինքնաթիռը շահագործման է հանձնվել 22 տարի առաջ` 1987 թ-ին: «Caspian Airlines» ընկերությունը 2008թ-ի սկզբին ունեցել է 4 ինքնաթիռ. 1` MD-82` վարձակալված ուկրաինական «Խորս» ավիաընկերությունից, եւ 3 ՏՈՒ-154:

Վթարից զոհվածների ընտանիքներին ամեն անձի համար տրամադրվելու է շուրջ 32 հազար եվրո ապահովագրավճար: Որոշ անձանց համար այդ գումարը կկազմի 42 հազար եվրո: Զոհված ՀՀ քաղաքացիների ըֆտանիքներին եւս 1.5 մլն-ական դրամ կհատկացնի ՀՀ կառավարությունը:

Ուղեւորների ցուցակն արդեն ամբողջապես ճշտված է. օդանավում եղել է  36 հայ, որոնցից 5-ը` 3 ուղեւոր եւ 2 ավիատեխնիկ, ՀՀ քաղաքացիներ: Ինքնաթիռում եղել է 4 երեխա, որից 1-ը` հայազգի:

Այսօր հատուկ օդանավով Հայաստանից Իրան են տեղափոխվում զոհվածների հարազատները:

Բոլոր լուրերը վթարի մասին

AMP
14/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.82
-0.04
Եվրո (EUR)
422.74
+0.68
Ռուբլի (RUR)
4.3644
+0.0006
Լարի (GEL)
139.91
+0.11
51433
-636
Արծաթ
763.96
-15.32