Ֆինանսական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00-2.00 EUR SELL - 422.00-3.00
OIL:  BRENT - 76.29-1.60 WTI - 72.42-1.63
COMEX:  GOLD - 4064.70-2.80 SILVER - 62.02-5.36
COMEX:  PLATINUM - 1636.30-0.33
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.55+0.00 EUR/GBP - 1.1365-0.50
FOREX:  EUR/USD - 1.1365-0.50 GBP/USD - 1.3195-0.33
STOCKS RUS:  RTSI - 986.16-0.39
STOCKS US: DOW JONES - 51666.84-0.09 NASDAQ - 25587.04-2.21
STOCKS US: S&P 500 - 7365.46-1.44
STOCKS JAPAN:  NIKKEI - 69174.97-0.88 TOPIX - 3963.76-0.67
STOCKS CHINA:  HANG SENG - 23412.18+0.33 SSEC - 4110.81+0.11
STOCKS EUR:  FTSE100 - 10428.85-0.09 CAC40 - 8340.71-0.71
STOCKS EUR:  DAX - 24893.58-0.98
24/06/2026  CBA:  USD - 367.93-0.15 GBP - 484.05-2.63
24/06/2026  CBA:  EURO - 417.23-2.42
24/06/2026  CBA:  GOLD - 48920-747 SILVER - 735.66-49.53
ԱՄՆ-ում պահանջել են հետաքննել Թրամփի դիմանկարով թղթադրամի վրա նախատեսվող ծախսերը
24/06/2026 17:06
Կիսվել

ԱՄՆ-ում պահանջել են հետաքննել Թրամփի դիմանկարով թղթադրամի վրա նախատեսվող ծախսերը

Դեմոկրատ սենատորները ԱՄՆ ֆինանսների նախարարության գլխավոր տեսուչի գրասենյակին խնդրել են հետաքննել նախագահ Դոնալդ Թրամփի պատկերով 250 դոլարանոց թղթադրամի պատրաստման համար նախատեսվող ծախսերը, որը նրա հակառակորդներն անվանում են «անօրինական»։ Այդ մասին հայտնում է Axios պորտալը։

ԱՄՆ գործող օրենսդրությունը չի թույլատրում ողջ մարդկանց պատկերների հայտնվելը դրամանիշների վրա, ուստի Թրամփի դիմանկարով 250 դոլար թղթադրամի թողարկման համար անհրաժեշտ է Կոնգրեսի պարտադիր հավանությունը։

«Այն ժամանակ, երբ ամերիկացիները շարունակում են բախվել գների աճին, ֆինանսների նախարարությունը պետք է կենտրոնացած լինի հրատապ տնտեսական խնդիրների լուծման վրա, ոչ թե ռեսուրսներ հատկացնի մի բանի համար, որը թվում է նախագահի փառասիրությանը ծառայող անօրինական նախագիծ», – սա մեջբերում է դեմոկրատների դիմումից։

Սենատորները խնդրել են գրասենյակին գնահատել, թե որքան միջոց է նախատեսվում ծախսել այս նախաձեռնության իրականացման վրա, ինչպես նաև պարզել՝ ներգրավվել են արդյոք արտաքին կողմեր։ Նրանք նաև պահանջում են պարզել՝ արդյոք գերատեսչությունում քննարկվել է նախագծի իրավաչափության հարցը։

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ավելի վաղ հայտնել էր, որ եթե օրինագիծը հաստատվի, Փորագրման և տպագրության բյուրոն կանցնի 250 դոլարանոց թղթադրամի ստեղծմանը։ Նշվում է, որ սա կլինի վերջին 150 տարվա ընթացքում առաջին դեպքը, երբ դոլարի վրա կհայտնվի ներկայումս ողջ մարդու դիմանկար։

24/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.93
-0.15
Եվրո (EUR)
417.23
-2.42
Ռուբլի (RUR)
4.9162
-0.0152
Լարի (GEL)
139.03
+0
48920
-747
Արծաթ
735.66
-49.53