Բիզնես

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով
23/06/2026 15:11
Կիսվել

BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու նպատակով

Նոր համագործակցությունը կընդլայնի բիզնեսի ֆինանսավորման հասանելիությունը և կաջակցի անդրսահմանային առևտրին:

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB) և IDBank-ը ստորագրել են 10 միլիոն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և առևտրի հետ կապված գործունեության աջակցման նպատակով։ Փաթեթը ներառում է 9 միլիոն եվրոյի վարկ՝ ՓՄՁ-ների ֆինանսավորման համար, ինչպես նաև 1 միլիոն եվրոյի առևտրի ֆինանսավորման կարճաժամկետ վերականգնվող վարկային գիծ։

Գործարքը նշանավորում է BSTDB-ի և IDBank-ի միջև համագործակցության մեկնարկը և արտացոլում հայկական բիզնեսի համար ֆինանսավորման հասանելիության ընդլայնմանն ուղղված կողմերի հանձնառությունը։

Միավորելով ՓՄՁ-ների ֆինանսավորումն ու առևտրի ֆինանսավորման աջակցությունը՝ գործընկերությունը նպատակ ունի նպաստել Հայաստանում մասնավոր հատվածի զարգացմանն ու տնտեսական աճին:

Ֆինանսավորումը հնարավորություն կտա IDBank-ին ընդլայնել հայաստանյան ՓՄՁ-ներին տրամադրվող վարկավորումը և աջակցել ներմուծման ու արտահանման համապատասխան գործարքներին՝ նպաստելով մասնավոր հատվածի զարգացմանն ու անդրսահմանային առևտրին։ ՓՄՁ-ները կարևոր դեր ունեն Հայաստանի տնտեսությունում, իսկ ֆինանսավորման հասանելիության բարելավումը բիզնեսի զարգացման և նոր աշխատատեղերի ստեղծման առանցքային նախապայմաններից է։

«Ֆինանսավորման հասանելիությունը շարունակում է առանցքային նշանակություն ունենալ ՓՄՁ–ների աճի և մրցունակության համար։ Մենք ուրախ ենք ընդլայնել մեր ներկայությունը Հայաստանում՝ համագործակցություն սկսելով IDBank-ի հետ և աջակցելով հայկական բիզնեսներին այնպիսի ֆինանսավորմամբ, որը կխթանի առևտուրը և կնպաստի կայուն տնտեսական գործունեությանը», — նշել է BSTDB-ի նախագահ, դոկտոր Սերհաթ Քյոքսալը:

«IDBank-ը շարունակում է ընդլայնել համագործակցությունը հեղինակավոր միջազգային ֆինանսական կառույցների հետ, և BSTDB-ի հետ գործընկերությունը համահունչ է հայկական բիզնեսին միջազգային ֆինանսական ռեսուրսների ավելի լայն հասանելիություն ապահովելու մեր ռազմավարական նպատակին։ ՓՄՁ–ների ֆինանսավորման ծրագիրը կնպաստի հայկական ձեռնարկությունների աճի, շրջանառու միջոցների և ներդրումային կարիքների ֆինանսավորմանը, իսկ առևտրի ֆինանսավորման գործիքը կընդլայնի IDBank-ի հնարավորությունները՝ աջակցելու կորպորատիվ հաճախորդների ներմուծման և արտահանման գործարքներին։ Ընդհանուր առմամբ, համագործակցությունը համապատասխանում է IDBank-ի հաճախորդակենտրոն մոտեցմանը և իրական տնտեսության ու միջազգային առևտրի զարգացմանն աջակցելու մեր առաքելությանը», — նշել է IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանը։

ՓՄՁ-ների ֆինանսավորման ծրագիրը հայկական ընկերություններին կտրամադրի միջնաժամկետ ֆինանսավորում՝ աջակցելով ներդրումներին, արդիականացման ծրագրերին և շրջանառու միջոցների կարիքներին տնտեսության արտադրողական ոլորտներում։ Առևտրի ֆինանսավորման գործիքը կօգնի ընկերություններին ապահովել առևտրային հոսքերի շարունակականությունը և ամրապնդել իրենց հասանելիությունը տարածաշրջանային և միջազգային շուկաներին։

IDBank-ը Հայաստանում գործող առևտրային բանկ է, որը ֆիզիկական անձանց, ՓՄՁ–ներին և կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է ֆինանսական ծառայությունների լայն շրջանակ։ Բանկը հատուկ ուշադրություն է դարձնում թվային բանկինգի, վճարային լուծումների և նորարարական ֆինանսական ծառայությունների զարգացմանը և գործում է ID Group էկոհամակարգի շրջանակում։

Սևծովյան առևտրի և զարգացման բանկը (BSTDB) միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնադրվել է Ալբանիայի, Հայաստանի, Ադրբեջանի, Բուլղարիայի, Վրաստանի, Հունաստանի, Մոլդովայի, Ռումինիայի, Ռուսաստանի, Թուրքիայի և Ուկրաինայի կողմից։ BSTDB գլխամասային գրասենյակը գտնվում է Սալոնիկում (Հունաստան)։ BSTDB-ն աջակցում է տնտեսական զարգացմանը և տարածաշրջանային համագործակցությանը` տրամադրելով վարկեր, վարկային գծեր, կապիտալ և երաշխիքներ իր անդամ երկրների պետական և մասնավոր հատվածների նախագծերի ու առևտրի ֆինանսավորման համար: Բանկի կանոնադրական կապիտալը կազմում է 3,45 միլիարդ եվրո։ BSTDB-ի մասին լրացուցիչ տեղեկություններ հասանելի են www.bstdb.org կայքում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11