Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 426.00+1.00
OIL:  BRENT - 82.38-1.22 WTI - 78.18+0.23
COMEX:  GOLD - 4340.70+2.33 SILVER - 63.33+3.08
COMEX:  PLATINUM - 1759.60+0.55
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.76-0.39 EUR/GBP - 1.1558+0.32
FOREX:  EUR/USD - 1.1558+0.32 GBP/USD - 1.3488+0.30
STOCKS RUS:  RTSI - 874.64-1.12
STOCKS US: DOW JONES - 54036.93+0.28 NASDAQ - 26690.62+1.30
STOCKS US: S&P 500 - 7757.64+0.62
STOCKS JAPAN:  NIKKEI - 65606.71-0.12 TOPIX - 4074.93+0.47
STOCKS CHINA:  HANG SENG - 25668.03+0.54 SSEC - 3940.04+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 10901.09+0.31 CAC40 - 8714.93+0.17
STOCKS EUR:  DAX - 26319.45+0.69
07/08/2026  CBA:  USD - 366.17-0.08 GBP - 492.1-0.98
07/08/2026  CBA:  EURO - 422.12-0.61
07/08/2026  CBA:  GOLD - 50244+710 SILVER - 726.78+5.37
BEELINE – «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ԽՈՇՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԲԱՑՈՒՄ Է ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ
17/09/2009 18:25
Կիսվել

BEELINE – «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ 3 ԽՈՇՈՐ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԲԱՑՈՒՄ Է ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿՆԵՐ

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն` ապրանքանիշը «Beeline», հայտարարում է Հայաստանի 3 խոշոր քաղաքներում արագ սպասարկման գրասենյակների բացման մասին: Գործող վաճառքի եւ սպասարկման գրասենյակներից բացի, Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի առավել մարդաշատ վայրերում տեղադրվել են «Beeline» ապրանքանիշով արագ սպասարկման գրասենյակներ, որտեղ հաճախորդները կարող են գնել SIM-քարտ կամ վճարման քարտ, լիցքավորել հաշվեկշիռը կամ զանգահարել քարտֆոնով: 

««Beeline» ապրանքանիշով նոր գրասենյակների ձևաչափն ընկերության բիզնեսների հաջողված ինտեգրման խորհրդանիշ է: Այն թույլ է տալիս քարտֆոնը փոխակերպել սպասարկման կետի, որտեղ մատուցվում են բազմազան ծառայություններ և լուծվում է կարևոր խնդիր` կապի միջոցի ընտրության հարցում սպառողին տալ առավելագույն ազատություն: Ոմանք պարզապես մեկ զանգ կատարելու կարիք ունեն, մյուսները կցանկանան դառնալ մեր մշտական բաժանորդ: Մեր նոր գրասենյակներում առաջարկվում են համապատասխան լուծումներ»,  – նշեց «Վիմպելկոմ» ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով Գործադիր Փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը:

«Հայաստանում կապի ծառայությունների շուկան այն փուլում է, երբ հաղթում են համարձակ նորարարությունը և սպասարկման նոր ձևերը: Beeline ապրանքանիշով արագ սպասարկման կրպակներն արդյունավետորեն կլրացնեն վաճառքների ցանցը և էլ ավելի հարմարավետ կդարձնեն մեր ծառայությունները», – շեշտեց «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Հայաստանում գործում է «ԱրմենՏել»-ի վաճառքի և սպասարկման 61 գրասենյակ և արագ սպասարկման 6 կրպակ: Առաջիկայում դրանց թիվը կավելանա և կընդլայնվի մատուցվող ծառայությունների ցանկը:

Կապի օպերատոր «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Վիմպելկոմ ԲԲԸ-ի դուստր ընկերությունն է: «ԱրմենՏել»-ը մատուցում է  ֆիքսված հեռախոսակապի, շարժական կապի ` 900/1800 GSM և UMTS(3G) ստանդարտներով ծառայություններ, ինչպես նաև ապահովում է արագ Ինտերնետ-հասանելիություն, մարզերում` CDMA և երկրի ամբողջ տարածքում` ADSL ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով:

«Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում  և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ  առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

07/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.17
-0.08
Եվրո (EUR)
422.12
-0.61
Ռուբլի (RUR)
4.4525
-0.0364
Լարի (GEL)
139.73
-0.1
50244
+710
Արծաթ
726.78
+5.37