Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼ
23/09/2009 19:15
Կիսվել

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵՑ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՊԱՏՎՈ ՄԵԴԱԼ

ՎիվաՍել-ՄՏՍ-ից («ՄՏՍ» ԲԲԸ-ի (NYSE: MBT) դուստր ձեռնարկություն) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն այսօր Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայի տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ինստիտուտում հանդես եկավ «ՎիվաՍել-ՄՏՍ` բիզնես, որն ունի առաքելություն» դասախոսությամբ:

Դասախոսությունից առաջ ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը Ռալֆ Յիրիկյանին շնորհեց ակադեմիայի պատվո մեդալը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը համալսարանի ուսանողների, պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և շրջանավարտների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ ընկերության բիզնեսի զարգացման ռազմավարության, բջջային ցանցի տեխնիկական զարգացման ն և ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության օրակարգին առնչվող հարցերին: Դասախոսության հիմնական թեման վերաբերում էր հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում նորարարությանը, ինչպես նաև գործարարության մեջ նորարարական մոդելների կիրառմանը: Ռալֆ Յիրիկյանը պատմեց ծառայությունների զարգացման և բաժանորդների սպասարկման ոլորտում ընկերության վերջին նվաճումների և նորարարությունների մասին և ներկայացրեց ընկերության բիզնես մոդելի հիմնական սկզբունքները:

«Ողջ տնտեսական համակարգն այսօր կախված է հեռահաղորդակցության դինամիկ և մրցունակ համակարգի առկայությունից: Ահա թե ինչու է նորարարությունն այս ոլորտում ոչ միայն պարզապես ցանկալի, այլև` անհրաժեշտ նախապայման: Նորարարական մոտեցումները պետք է կիրառվեն ոչ միայն տեխնոլոգիաների, այլև` բիզնեսի կառավարման ոլորտում: Լինելով կորպորատիվ պատասխանատու քաղաքացի և թափանցիկ գործելաոճով ընկերություն, ՎիվաՍել-ՄՏՍ-ը համոզված է, որ մեկուսացման մեջ հնարավոր չէ հասնել նորարարության և զարգացման: Այդ պատճառով է, որ ընկերությունը ողջունում է բիզնեսի կառավարման նոր մոդելների գաղափարներ, և առաջին հերթին` նրանք, որոնք ծնվում են մեր երկրի բարձրագույն կրթական հաստատություններում: Մեր ընկերությունը մշտապես իր կադրերը համալրում է Հայաստանի առաջատար համալսարաններում նոր գաղափարների առջև բաց ուսանողներով և շրջանավարտներով»,-նշում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Դասախոսությունից հետո, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը ուսանողներին և պրոֆեսորա-դասախոսական անձնակազմին ներկայացրեց ընկերության` շուկայի հետագա ռազմավարությունը և կազմակերպության զարգացման դինամիկան և պատասխանեց լսարանի հարցերին: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը մեկ անգամ ևս հավաստեց, թե որքան շատ է կազմակերպությունը կարևորում դինամիկ և պրոֆեսիոնալ աշխատակիցների գործոնը` ընկերության գործունեության զարգացման և շուկայի առաջատարության հարցերում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը Հայաստանի խոշոր գործատուներից մեկն է: Ընկերությունը նոր հորիզոններ է առաջարկում երիտասարդ հայ մասնագետներին` ապահովելով կայուն աշխատատեղ և խոստումնալից աշխատանքային առաջընթացի հեռանկար:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարողացավ դառնալ Հայաստանի բջջային հեռահաղորդակցության ոլորտի առաջատարը` շնորհիվ իր արդի և վստահելի բջջային ծառայությունների և շուկայի տարբեր սեգմենտների կարիքներին համապատասխանող լուծումների: Ընկերության ռազմավարությունն ապացուցեց իր կենսունակությունը` գերազանց ցանցը համարվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մրցակցային առավելությունը. կարճ ժամանակամիջոցում ընկերությունը կարողացավ ստեղծել և կառուցել վստահելի և ժամանակակից ռադիոծածկույթ Հայաստանում, որն էլ ավելի կատարելագործվեց 3G ցանցի շնորհիվ: 3G ցանցի մեկնարկումով Հայաստանում սկսվեց բջջային հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր դարաշրջանը:

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25